Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ինչ հիվանդություն է ձկների մոտ․ շուրջ 100 տոննա ձուկ է սատկել

Հայաստանում շարունակվում է ձկների անկումը։ Նախնական տվյալներով՝ մոտ 100 տոննա ձուկ է սատկել, իսկ միայն մեկ տնտեսությունում 58 տոննա ձուկ է սատկել։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ այս պահին անասնահամաճարակային մշտադիտարկում ենք իրականացնում․

«Ինքս 20 տնտեսություններում եղել են, և հիմա այն, ինչ ներկայացնում են, իրականությանը չի համապատասխանում։ Կան, իհարկե, անկումներ, բայց ոչ այն մասշտաբի, որ ներկայացնում են։ Մենք մշտադիտարկում ենք իրականացնում, լաբորատոր հետազոտություն ենք անում, այս պահի դրությամբ մոտավոր պատկերացում ունենք՝ ինչ հիվանդությունների արդյունքում են սատկում ձկները։ Մի քանի հետազոտություն էլ կանենք, և ավելի հստակ պարզ կլինի՝ ձկների անկման պատճառը»,-ասաց Գեորգի Ավետիսյանը։ Ձկների անկման մի քանի պատճառներ կան, և արդեն մի քանի տնտեսություններում նկատել են այդ պատճառները՝ Aeromonas hidrophila բակտերիալ և սապրոլեգնիոզ սնկային հիվանդությունները: Ավետիսյանը նշեց, որ այս պահին տարբեր կասկածներ ունենք, բայց վերջնական մի բան կարող ենք ասել, որ մարդկանց առողջության համար այդ հիվանդությունները վտանգավոր չեն։ Այսինքն՝ եթե այդ հիվանդություններով վարակված ձուկ գնի քաղաքացին, դա կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում։

«Մենք բազմիցս քաղաքացիներին ասել ենք և շարունակում ենք ասել, որ փողոցից բան  մի գնեք։ Իսկ ակվարիուներում, ջրավազաններում վաճառվող ձուկը մենք տեսնում ենք, որ ողջ է։ Փողոցից ամեն դեպքում չի կարելի որևէ կենդանական ծագման մթերք գնել»,-հավելեց տեսչական մարմնի ղեկավարը։

Գեորգի Ավետիսյանի դիտարկմամբ՝ սրանք այն հիվանդություններն են, որոնց հետ մենք ապրում ենք, և սթրես-ֆակտորները հաշվի առնելով՝ դրանք գլուխ են բարձրացնում, իսկ սթրես ֆակտորից կարող է լինել ջրավազաններում ձկների խտությունը, ջերմաստիճանի տատանումը, այսինքն՝ կան շատ տարբեր սթրես ֆակտորներ, որոնք ձկների իմունիտետը գցում են, իսկ իմունտետի անկման հետևանքով յուրաքանչյուր հիվանդություն կարող է գլուխ բարձրացնել։

«Մենք աշխատում ենք հասկանալու, թե ինչ պատկեր ունենք, մեկուսացնելու, եթե հիվանդության տարածման վտանգ կա, իսկ բուժման և կանխարգելման մեթոդներ կան, որոնք մասնագետները խորհուրդ են տալիս տնտեսվարողներին»,-ասաց Գեորգի Ավետիսյանը։

Այս պահին մոնիտորինգ է իրականացվում Մասիսի տարածաշրջանի 51 տնտեսվարողի մոտ։ Ձկների անկումները նկատվել են միայն այդ հատվածում, Արարատից հետո մշտադիտարկում են անելու նաև այլ մարզերում։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում