Ռուբեն Վարդանյանը եկել է Ռուսաստանից և կգնա, երբ կասեն ՌԴ-ից: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց վերլուծաբան Արմեն Չիբուխչյանը:
Նրա խոսքով՝ Ռուբեն Վարդանյանի շուրջ աղմուկը հենց ինքն է կազմակերպել․ «Ռուբեն Վարդանյանը փորձում է ցույց տալ, թե ինքը մեծ գործիչ է: Ռուբեն Վարդանյանը Արցախում կատարում է ադրբեջանական պատվեր: Այս աղմուկը Ռուբեն Վարդանյանի կողմից PR ակցիա էր: Ռուբեն Վարդանյանի խոսքին ու տառին չպետք է հավատալ: Ռուբեն Վարդանյանը խորը հայրենասեր չէ: Ռուբեն Վարդանյանը հստակ ծրագրով է ուղարկվել Հայաստան․ նրա պլանները խառնվել են ուկրաինական պատերազմի պատճառով»: Անդրադառնալով խոսակցություններին, թե Արցախում հնարավոր են արտահերթ նախագահական ընտրություններ, վերլուծաբանը նշեց՝Ադրբեջանը Արցախում թույլ չի տա նոր ընտրություններ․«Արցախում այսօր հնարավոր չէ անցկացնել արտահերթ ընտրություններ: Արցախում նախագահական արտահերթ ընտրություններ կարող են անցկացնել մեկ դեպքում, եթե թույլ տա Ադրբեջանը»: