Thursday, 18 04 2024
Վարչապետը և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի
Բրյուսելյան հանդիպման մասին ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ՀՀ ԱԳՆ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Գերմանիայում ձերբակալել են 2 տղամարդու, որոնք կասկածվում են ՌԴ-ի օգտին լրտեսություն անելու մեջ
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը
Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է
2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
19:10
Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են DDF2024 համաժողովը և արժանացել հատուկ մրցանակների
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է գրեթե 34 000-ի
18:40
Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը
18:30
Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. Financial Times
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա
Ռուսաստանը բացում ու ձեռնո՞ց է նետում
17:50
Իրանը սպառնացել է պատասխան հարված հասցնել Իսրայելի միջուկային օբյեկտներին
17:40
ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի դեմ հակաքայլի դիմաց Իսրայելի գործողություններին Ռաֆահում
17:30
Զելենսկին հայտարարել է, որ ճակատում Ռուսաստանը աստիճանական առաջխաղացում ունի
Հայաստանի «բրենդը»
17:20
Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
ԱՄՆ-ն, ենթադրաբար, հավանություն է տվել Ռաֆահում Իսրայելի գործողությանը՝ Իրանին հակահարված չհասցնելու պայմանով. ԶԼՄ-ներ
17:19
Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես
«Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան
17:10
Բրիտանացի խորհրդարանականները պահանջել են ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել
Վրաստանում ՀՀ դեսպանությունը՝ առողջության պարտադիր ապահովագրության պահանջի ներդրման մասին
Նոր նշանակում Քննչական կոմիտեում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման պատճառով կատարվել են տարհանումներ, փակվել է օդանավակայանը

Ռուբեն Վարդանյանի հանդեպ վստահությունը մարում է․ ոչ մի լավ բան ակնկալելի չէ

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Արցախի Ռամկավար Ազատական Կուսակցության նախագահ, քաղաքագետ Բարդուղ Գալստյանը:

 Իր ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախին ուղիղ 170 մլրդ ֆինանսավորում է իրականացվել: Ընդհանրապես, հաշվետվողականություն կա՞, թե այդ գումարներն ինչպես են բաշխվում, տնօրինվում: Արդյոք դրանք տեղ են հասնում:

Վերջին երկու տարիներին բավականին մեծ գումար է Հայաստանից գալիս: Հայաստանի իշխանության կողմից շահարկվում է այդ գումարի չափը՝ ցույց տալու համար, որ իրենք անհամեմատ ավելին են արել, քան նախկին իշխանությունները: Բայց այդ գումարի չափն առ ոչինչ է, եթե դա հետևողական ընթացք չի ունենում, եթե ճիշտ վերահսկում և ճիշտ նպատակային ծախսում չի ունենում: Ես չեմ կարող ասել, թե դրա քանի տոկոսն է արդար ծախսվել, քանիսը՝ անարդար, բայց որ ոչ նպատակային է ծախսվել, դա հաստատ կարելի է ասել:

Այստեղ ավելի շատ մեղքը Արցախի իշխանությունների՞նն է:

Եվ Հայաստանի, և Արցախի իշխանությունների մեղքով է, որովհետև չի կարելի նույնիսկ սեփական երեխային ցանկացած պահի ուզած գումարը տալ ու չհարցնել, թե ինչի համար է, չհետևել, թե ինչի վրա ծախսեց այն: Այնպես որ կենտրոնանալ միայն Արցախի իշխանության վրա և մեղադրել, ես ճիշտ չեմ համարում: ՀՀ իշխանությունն այս հարցում պետք է հետևողական լիներ: Նրանք համահավասար մեղավոր են: Չի կարելի հետպատերազմյան իրավիճակում ուղղակի գումարներ տալ՝ չիմանալով, թե ինչի վրա է դա ծախսվում: Բոլորս էլ հասկանում ենք, որ ունենք 30 հազար տեղահանված բնակիչներ, որոնց կեցության խնդիրն ամենակարևորն է, բայց այդ մասշտաբի չհիմնավորված չափով կապիտալ շինարարությունը, ասֆալտապատումները գյուղական համայնքներում, նոր ճանապարհների կառուցումը այս վտանգավոր շրջանում, երբ անվտանգության խնդիրները չեն նվազել, հետո ասել՝ գիտեք ինչ, աշխատանք եք անում, մեր նպատակը Արցախում հայերին պահելն է, ես դա նորմալ չեմ համարում: Ինչքան էլ Արցախի նախագահը երկու տարի սազը վերցրած այստեղ, այնտեղ հայտարարում է, թե ռուս խաղաղապահներն Արցախում ոչ թե 5-10 տարով են, այլ երևի հավերժ են, այնպիսի ցնծությամբ, կարծես Մոնթե Մելքոնյանը, Բեկորն ու մնացած մեր տղաները զոհվել են նրա համար, որ ռուսները գան ու երկար այստեղ մնան: Կարծես սա մեր վերջնական հաղթանակն է: Նույնիսկ եթե ռուսներն այստեղ են, և անվտանգության հիմնական երաշխիքը իրենք են, մենք անվտանգության այլ գործառույթներ չպե՞տք է իրականացնենք: Պատկերացրեք, այս շրջափակման երրորդ օրը խանութներում գազար չկար, 5-րդ, 6-րդ օրը կարտոֆիլ չկար: Մի երկրում, որտեղ վերջին 10-15 տարում գյուղատնտեսության վրա այնքան գումար է ծախսվել, որ եթե Հայաստանի որևէ մարզի վրա այդ գումարը ծախսված լիներ, այդ մարզի գյուղատնտեսության մակարդակը հաստատ հավասար կլիներ իսրայելի գյուղատնտեսության մակարդակին: Իսկ մենք գազար ու կարտոֆիլ չունենք: Միակ դրական քայլը, որ արել են 2022-ի ընթացքում, այն է, որ թույլ չեն տվել հացահատիկը Հայաստան գա, որ այսօր գոնե ցամաք հաց ապահովում են:

Այսինքն ստացվում է, որ նման բարձիթողի վիճակի համար մեղավոր են ևկու կողմե՞րն էլ:

Նախ, գումար տվողն ինքն է թելադրողն ու վերահսկողը լինում: Եթե ուղղորդող և վերահսկող մեխանիզմը չի աշխատում, բնականաբար, ծախսող կողմը ծախսում է այնտեղ, որտեղ ինքը նպատակահարմար է գտնում: Այսինքն այստեղի իշխանություններն իրենք են որոշել, թե ինչ է պետք Արցախի համար և Հայաստանն ընդամենը գումարի դոնոր է, ինչը ես ճիշտ չեմ համարում: Եթե մենք մեկ պետություն, մեկ հայրենիք գաղափարով են առաջնորդվում, դա հակահայկական քաղաքականություն է: Այսինքն մի կողմն ասում է՝ ես գումար տամ, ոչնչի հետ գործ չունենամ, մյուս կողմն էլ ասում է՝ դուք գումարը տվեք, ոչնչի մի խառնվեք:

Վերջին շրջանում Արցախում բոլոր իրադարձությունները, հարցազրույցները, եթերները Ռուբեն Վարդանյանի մասնակցությամբ են, Արցախի նախագահը, որ առաջին դեմքն է, փաստացի, կարծես թե ստվերում է: Կարո՞ղ ենք ասել, որ ստվերային իշխանության անցում է տեղի ունեցել:

Ճիշտն ասած, ես Ռուբեն Վարդանյանի կերպարի մասին դեռ կարծիք հայտնել չեմ ուզում, ուզում եմ նախ հասկանալ՝ ինքն ով է: Բնական է՝ հաշվի առնելով, թե որտեղից է եկել, մոտավոր նշմարելի է, թե ինչ նպատակներ կարող է ունենալ, սակայն կարծիք ասել չեմ կարող, քանի դեռ լուրջ գործունեությունը չի ծավալել: Վերջին կադրային փոփոխությունները, ավելի ճիշտ տեղափոխությունները խոսում են այն մասին, որ ոչ մի լավ բան ակնկալելի չէ: Ռուբեն Վարդանյանը կարծես իր վրա է վերցրել ամբողջ բեռը, իբր վստահություն ներշնչելու համար ժողովրդին, բայց կարծում եմ՝ գնալով այդ վստահությունը մարում է, որովհետև դատարկ միասնականության կոչերից այն կողմ չի անցնում: Կոնկրետ նշմարվող ուղեգիծ, նպատակ, գործողությունների պլան չենք տեսնում:

Արայիկ Հարությունյանը կարծես ստվերում է:

Արայիկ Հարությունյանին, կարծում եմ՝ այս պահին ձեռնտու է այս տարբերակը, որպեսզի ցանկացած խոչընդոտի, ցանկացած անհաջողության դեպքում պատասխանատվությունն ամբողջությամբ իր վրա չվերցնի կամ անգամ պատասխանատվությունից իրեն հեռու պահի:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում