Ռուսաստանի և Չինաստանի գործարարները չեն մասնակցի այսօր Դավոսում մեկնարկող համաշխարհային տնտեսական համաժողովի աշխատանքներին․այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը:
Ըստ հրապարակման, այս տարի միլիարդատեր հյուրերի ցուցակը տարբերվում է նախորդներից՝ դրանով իսկ արտացոլելով գլոբալ տեղաշարժերի արդյունքում ֆինանսական ուժի կենտրոնների տեղաշարժը։
Գործակալության տվյալներով ՝ Դավոս կժամանեն միլիարդ դոլար ունեցող 116 գործարար, ինչը 40 տոկոսով ավելի է, քան 10 տարի առաջ։