Civil Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, այցելելով Կախեթի շրջանի Գրեմի վերականգնված վանական համալիր, հերքել է վերջերս շրջանառության մեջ մտած այն լուրը, թե Վրաստանի կառավարությունը պայքարում է Վրաց եկեղեցու դեմ.
«Քանի դեռ ոմանք բարբաջում են, թե Վրաստանի կառավարությունը պայքարում է Վրաց եկեղեցու դեմ, այդ ընթացքում մենք վերականգնել ենք ավելի քան 500 եկեղեցիներ։ Ինձ համար միևնույն է, թե ինչ կասեն նրանք, գլխավորն այն է, որ այստեղ գտնվող մարդիկ կստանան եկամուտների լրացուցիչ աղբյուր։
Սա նաև զբոսաշրջության զարգացման կենտրոն է, սա լուրջ հնարավորություն է, որպեսզի քարտեզի վրա է՛լ ավելի արմատավորվի առանց այն էլ հանրաճանաչ այս վայրը»։
Հիշեցնենք, որ ուղիղ 3 տարի առաջ Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը հաղորդագրություն տարածեց, որ Կախեթի շրջանի Գրեմի վանական համալիրում, ուր այդ պահին ընթանում էին «վերանորոգման» աշխատանքներ, ոչնչացվել են հայկական խաչքարերը:










































