Thursday, 25 04 2024
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»

Բենզինի գները Հայաստանում նվազել են․ պատժամիջոցների պատճառով ՌԴ-ն վառելիքի ավելցուկ ունի

Վրաստանում բենզինը կշարունակի էժանանալ։ Ազգային մրցակցության գործակալության ղեկավար Իրակլի Լեքվինաձեի խոսքով՝ մարտից բոլոր տեսակի վառելիքի արժեքը նվազել է ավելի քան մեկ լարիով։ Իրակլի Լեքվինաձեի խոսքով, ապագայում դեռ սպասվում է գնի նվազում։ Բացի այդ, ըստ Լեքվինաձեի, կան վառելիքի գների հետագա իջեցման նախադրյալներ։

«Մենք մշակում ենք առաջարկություններ, թե ինչ պետք է արվի, որպեսզի նշված հարցերի պատասխանները հնարավորինս տրվեն, շուկան լինի ավելի մրցունակ ու թափանցիկ։ Մարտից մինչ այժմ վառելիքի գինը նվազել է ավելի քան մեկ լարիով։ Դրա համար որոշիչ գործոնը միջազգային գներն են, որոնք այսօր զգալիորեն ցածր են, և վերջին շրջանում ազգային փոխարժեքի ուժեղ միտումը։ Այս ամենն անշուշտ ազդեց շուկայի վրա։ Այնուամենայնիվ, մենք դեռ կարծում ենք, որ է՛լ ավելի հնարավոր է գնային շտկում ակնկալել էժանացման ուղղությամբ։ Այսօրվա նախապայմանները մեզ հիմք են տալիս ասելու դա»,- ասել է Լեքվինաձեն։

Հայաստանում նույնպես վառելիքի գները իջնում են։ Տնտեսագետ Կարեն Սարգսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ այս իջեցումը հիմնականում պայմանավորված է միջազգային գներով։ Նա նշեց, որ դիզվառելի գծով անկում գրեթե չի եղել, միայն բեզնինի շուկայում է անկումը։

«Այս ամենը հիմնականում պայմանավորված է Ռուսաստանի հանդեպ վառելիքի իրացման սահմանափակումներով, ինչի արդյունքում այլ տեղերում ավելցուկային ծավալ է առաջացել, ինչն էլ հանգեցնում է գնանկման:

Մեր վառելիքը հիմնականում գալիս է Ռուսաստանից, հետևաբար, այդ փոփոխությունը նաև մեզ վրա է ազդել: Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները կարող են և բարձրացնել գները, և նվազեցնել. եթե հիշում եք, պատժամիջոցների սկզբում մեզ մոտ գները կտրուկ բարձրացան, բայց հետագայում քանի որ միջազգային շուկայում վերադասավորումներ եղան, և այլ մատակարարներ ևս մեծ ծավալներով ապրանք են մտցրել շուկա և եվրոպական երկրներն իրենց հարցերը կարծես լուծել են, և այս դեպքում արդեն հակառակ արդյունքն ենք տեսնում, գների անկում է նկատվում: Այսինքն պատժամիջոցները կարող են բերել և գնաճի, և գների իջեցման՝ կախված նրանից, թե այդ պահին շուկայում ինչ կոնյուկտուրա է ձևավորված»,-ասաց նա:

Հարցին, թե որքանո՞վ են դոլարի և եվրոյի փոխարժեքներն ազդում վառելիքի գների վրա, Կարեն Սարգսյանը պատասխանեց. «Մասնակի ազդում են, բայց ոչ մեծ չափով: Եթե մեծ ազդեցություն ունենային, ապա երբ այս տարվա առաջին ամիսներին դոլարի ու եվրոյի փոխարժեքները կտրուկ նվազեցին, վառելիքի գները չնվազեցին, անգամ բարձրացան: Երկրորդը, եթե մենք ՌԴ-ի հետ առևտուր ենք անում, դա անում ենք ռուսական ռուբլով, այդ թվում ԵԱՏՄ շրջանակներում: Իսկ ռուբլու փոխարժեքը այդքան մեծ տատանում չի տվել, որ էականորեն ազդի վառելիքի գների վրա:

Այստեղ կա նաև ժամանակի գործոնը: Եթե հին խմբաքանակը թանկ է գնվել, բնականաբար, թանկ էլ պետք է վաճառվեր, նոր խմբաքանակն արդեն էժան է ներմուծվել, բնականաբար, էժան գնով կվաճառվի»:

Ինչ վերաբերում է նրան, որ Վրաստանում բենզինն ավելի էժան է, քան Հայաստանում, տնտեսագետն ասաց. «Վրաստանը վառելիքի տեղափոխման վրա շատ ավելի քիչ գումար է ծախսում, քան Հայաստանը: Վրաստանի նաև Ադրբեջանից է վառելիք ներկրում շատ կարճ ճանապարհով և ավելի էժան գնով: Հայաստանը Ռուսաստանից է ներկրում, և բնականաբար, գներն ավելի բարձր կլինեն: Մեզ մոտ անուղղակի ծախսերն ավելի շատ են: Դրա համար մեզ մոտ միշտ էլ թանկ է եղել: Եթե ասենք, սահմանները բացվեն և ադրբեջանական վառելիք ներկրենք, մեզ մոտ ևս գները կլինեն այնպիսին, ինչպիսին Վրաստանում է, եթե ոչ ավելի էժան»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում