Վիճակագրական պետական կոմիտեն այսօր հրապարակել է անցած տարվա գնաճի տվյալները, որոնց համաձայն՝ հաջորդ խոշոր թանկացումը 2021 թվականի համեմատ եղել է հանգստի և մշակույթի ոլորտում՝ 12,5 տոկոս։
Երրորդ տեղում հագուստի և կոշիկի գներն են, որոնք անցած տարի աճել են 9,1 տոկոսով։ Բնակարանային ծառայությունների, ջրի, էլեկտրաէներգիայի, գազի եւ վառելիքի այլ տեսակների ապրանքային խմբում թանկացումը եղել է 6,3 տոկոսով։ Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ ամենաքիչը թանկացել է կապը՝ 0,4 տոկոսով։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Էդգար Աղաբեկյանի հետ: