Դեկտեմբերի 19-ին Լոս Անջելեսում տեղի էր ունեցել լրագրող, հաղորդավար Վրույր Թադեւոսյանի «Ասք Կապույտ երկնքի»/The Tales of the Blue Sky վավերագրական ֆիլմի փակ դիտումը։ Կինոժապավենը ներկայացնում է պատերազմի մասին ողջ ողբերգությունը՝ Արցախի 44-օրյա պատերազմը վերապրած երեխաների աչքերով։
Մեզ հետ զրույցում Վրույր Թադևոսյանը նշեց, որ ֆիլմը ուղերձ է աշխարհին, այն նաև զենք է: