Հայաստանի ու Արցախի իշխանությունները չեն կարողացել ձևակերպել մեկ ընդհանուր օրակարգ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Արցախի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին փոխնախարար Վահրամ Ավագյանը:
Ավագյանը կարծում է, որ Արցախի լավ ապագան «անջատում հանուն փրկության» բանաձևն է․ «Ադրբեջանը ցանկանում է Հայաստանին ներքաշել Լաչինի միջանցքի շուրջ բանակցություններում, որպեսզի սակարկի Զանգեզուրի միջանցքի հարցը: Եթե ցանկանում ենք հասնել Արցախի անկախացմանը, այդ թեզը առաջ տանողը պետք է լինի Արցախը»: