Thursday, 25 04 2024
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ժամանակին դեմ էր պարտադիր բժշկական ապահովագրությանը, ի՞նչ է փոխվել

«Առաջին  լրատվական»-ի զրուցակիցն է տնտեսագետ Մովսես Արիստակեսյանը

-Պարոն Արիստակեսյան, այս տարի մեկնարկում է պարտադիր առողջապահական ապահովագրության համակարգի ներդրումը, իսկ 2027-ին ՀՀ ողջ բնակչությունը պետք է միացված լինեն համակարգին։ Ո՞վ է վճարելու, գործատուն, թե աշխատողն ինքը։

-Նախ ողջունում եմ կառավարության այս կարևորագույն քայլը, որ վերջապես ձեռնամուխ եղան այս խնդրի լուծմանը, որովհետև այս հարցը ձգձգվում է դեռ 1995թվականից, երբ արդեն նախագահի սեղանին էր պարտադիր առողջապահության ներդրման մասին օրենքը և պետությունը գնում էր այդ առաջավոր համակարգի ներդրմանը: Առողջությունը մարդկային կապիտալի ամենակարևոր բաղկացուցիչներից մեկն է, որը պետությանը դարձնում է ուժեղ։ Առողջ մարդն է կարողանում ստեղծագործ աշխատանքով զբաղվել և զարգացնել տնտեսությունը, ամրապնդել պաշտպանողականությունը, զարգացնել գիտությունը և այլն: Եթե մարդն ու հասարակությունը առողջ չեն, ապա խաթարվում են բոլոր համակարգերը։ Հետևապես դրան պետք էր լուրջ նշանակություն տրվեր, բայց ցավոք անկախության տարիներին բարձիթողի արվեց։ Անգամ եթե պետական բյուջեից անհրաժեշտ էր լինում միջոցներ կրճատել, կրճատում էին առողջապահությունից։ Վերջապես առողջապահությունը երկակի նշանակություն ունի, նախ մարդը պետք է մտածի իր առողջության մասին, ապա նաև պետությունը պետք է մտածի այդ մասին։ Երկուսի համադրված ջանքերն են այն գրավականը, որ մարդը և հասարակությունը կլինեն առողջ: Այդ նպատակի իրագործման համար դեռ 2000 թվականին առողջապահության նախարարության թիմը, որի ղեկավարը ես էի, նորից մշակեց պարտադիր բժշկական  առողջապահության ներդրման հայեցակարգը, օրենքները, բոլոր նորմատիվ ակտերը: Ցավոք, քաղաքական դրդապատճառներով ֆինանսների նախարարության գերատեսչական շահերով պայմանավորված՝ կասեցվեց դրա ներդրումը։ Այդ գաղափարին այն ժամանակ դեմ էր ներկայիս փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, և ահա 22 տարի անց մեր ստեղծագործական թիմի ճշմարտությունը վերջապես հաստատվեց։ Ես ողջունում եմ կառավարության, այդ թվում Առողջապահության նախարարության ջանքերն այդ ուղղությամբ։

-ՀՀ քաղաքացիները պատրա՞ստ են արդյոք այս ծրագրի ներդրմանը, պատրա՞ստ են ամսական այդքան գումար վճարելու։

-Կա ժողովրդական ասացվածք՝ ես այնքան հարուստ չեմ, որ էժան ապրանքներ գնեմ։ Մարդը պետք է մտածի իր առողջության մասին և կանխարգելի։ Դրա համար պետությունը ստեղծել է հնարավորություն, որ յուրաքանչյուր քաղաքացի անվճար, պետության հաշվին ստանա առաջնային բուժօգնություն։ Յուրաքանչյուրը, գիտակցելով հիվանդությունների կանխարգելման անհրաժեշտությունը, պարտավոր է ամեն տարի այցելել պոլիկլինիկա ու հետազոտվել։ Այն, ինչ պետությունն այսօր առաջարկում է պոլիկլինիկական համակարգում, անուղղակիորեն առողջապահական ապահովագրություն է։

Երկրորդ մասով, սոց փաթեթով հանրային բոլոր աշխատողները արդեն իսկ ունեն առողջապահության պարտադիր ապահովագրություն, այսինքն արդեն այդ մասն էլ է վճարված, և աջակցում է պետությունը։

Թոշակառուները, գործազուրկները, 19 կարգի սոցիալական խմբերը ևս ապահովագրված են, մնում է բնակչության մի փոքր մասը, որ պետք է վճարի, որի համար շատ կարևոր է իր և իր ընտանիքի առողջությունը։ Տարեկան մաս-մաս վճարելով նրանք ապահովում են այդ ծախսերը։

Քաղաքացին, այո, պետք է կարողանա վճարել, ավելի լավ է ամսական 5-6 հազար դրամ վճարելը, քան սպասել, որ հիվանդությունը գա և հազարավոր, միլիոնավոր դրամներ ծախսել, այն էլ միանգամից։ Իմ գնահատականներով՝ բնակչության 50 տոկոսն աղքատ է և չի կարողանա վճարել այդ ծախսերը հիվանդանալու դեպքում։ Այս պարագայում ես գիտեմ, որ նախատեսվում է, որ ապահովագրավճարի մի մասը գործատուն է վճարելու, մյուս մասը՝ զբաղված քաղաքացիները, իսկ թոշակառուների, գործազուրկների և այլ խավի մասին  ամբողջը հոգալու է պետությունը՝ պետական բյուջեի և ապահովագրական բյուջեի հաշվին: Ընդ որում՝ ապահովագրական բյուջեն գոյանալու է հասարակության յուրաքանչյուր անդամի կողմից կատարված ապահովագրավճարների հաշվին։ Ահա այստեղ է իրականանում պարտադիր բժշկական ապահովագրության գաղափարախոսությունը, երբ հարուստը վճարում է աղքատի համար, զբաղվածը՝ չզբաղվածի համար, առողջը՝ անառողջի, երիտասարդը՝ ծեր մարդու համար։ Սա է պարտադիր բժշկական ապահովագրության գաղափարախոսության հենքը, և սա գալիս է լրացնելու է հայկական այն միտքը, որ մեր ուժը միասնության  մեջ է: Սա է երաշխիքը ունենալու առողջ հասարակություն և առողջ պետություն։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում