Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ներկրած սառեցված հավը հետ է բերվում և թարմի տակ վաճառվում․ ինչ է կատարվում թռչնամսի շուկայում

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը օրերս հանդիպել է թռչնամիս արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները քննարկելու նպատակով։ Քննարկվել են ոլորտի հետագա զարգացմանը, եկամտաբերության և մրցակցային հնարավորությունների բարձրացմանը, ներմուծվող թռչնամսի նկատմամբ սակագնային քվոտաների կիրառմանը, թռչնաբուծարաններում կերային բազայի ապահովմանը, ոլորտում օրենսդրական դաշտի բարելավմանը վերաբերող մի շարք հարցեր։ Հանդիպմանը ներկա «Հայաստանի թռչնաբույծների միություն» ՀԿ-ի նախագահ Սերգեյ Ստեփանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մանրամասներ հայտնեց։ Ստեփանյանը նշեց, որ արդեն երկու տարի է բարձրացնում են կարևոր հարցեր, որոնց վրա ուշադրություն չի դարձվում։ Քննարկման առանցքում եղել է թռչնամսի շուկայում անհավասար մրցակցությունը։

«Խնդիրը հետևյալն է՝ տասը տարիներին անընդհատ, իսկ վերջին երկու-երեք տարին առավել ևս, մեզանում արտադրության ծավալներն անընդհատ աճում են։ Այսինքն՝ հանրապետությունում թռչնամսի պահանջարկը գնալով աճում է։ Այսօր սպառվող մսամթերքի 33 տոկոսը հավն է դարձել, այն դեպքում, երբ մի քանի տարի առաջ ընդամենը 18-20 տոկոս էր։ Եթե հաշվի առնենք, որ նախորդ տարի՝ մարտի 20-ին, Գյուղատնտեսական և պարենի անվտանգության կազմակերպությունը հայտարարություն տարածեց, որ առաջիկա հինգ տարիների ընթացքում կենդանական սպիտակուց պարունակող սննդի խիստ պակաս է զգացվելու, մենք նորից այդ հարցը բարձրացրինք, որ ունենք կարողություններ այդ ծավալն արագ մեծացնելու, այդ թվում՝ նշեցինք, որ նախորդ տարվա համեմատ ունենք 10 տոկոսից ավելի աճ։ Սա բացառիկ երևույթ է ամբողջ գյուղատնտեսության մեջ, իսկ նախորդ տասը տարիներին տարեկան միջինում 8,2 տոկոս աճ ենք ունեցել։ Այսինքն՝ այս նախադրյալները բավարար են, որ կառավարությունն իր քվոտային քաղաքականությունը վերանայի և վերահսկողությունն ուժեղացնի շուկայում»,-ասաց Ստեփանյանը։ Նա նշեց, որ քննարկմանը բերել են Վրաստանի օրինակը, որտեղ վերջին երկու տարիների ընթացքում հիմնական ներկրողներն սկսել են օգտվել ուկրաինական մսից, որը հիմնականում խորը սառեցված է գալիս, իսկ շուկան չի վերահսկվում։

«Շատ հաճախ ուկրաինական սառեցված միսը հետ է բերվում և վաճառվում է տեղականի տակ որպես թարմ սառեցված։ Դժգոհությունն այն է, որ Վրաստանն արտահանում է իր թռչնամիսը, իսկ բոլոր արտահանումները երրորդ երկրներ ռիսկային են։ Մենք այսօր բաց ենք թողնում 1200 դրամով, իսկ Վրաստանի առաքումը կազմում է 900 դրամ, այսինքն՝ 300 դրամի տարբերություն։ Եվ մենք նախարարությունից պահանջում ենք՝ կա ԵԱՏՄ կանոնակարգ, որը 2021-ին հաստատվել է, այս բոլոր իրավական փաստաթղթերը դրվեն մի կողմ և ղեկավարվեն կանոնակարգով և միասնական մաքսատուրքերի դրույքաչափով։ Այսինքն՝ 2022-ին՝ ըստ ԵԱՏՄ դրույքաչափերի՝ արդեն պետք է դարձած լիներ երրորդ երկրներից ներկրումը 80 տոկոս մաքսային դրույքաչափ, բայց երեք տարի անընդհատ հետաձգեցին, տեղական արտադրողների դժգոհությունը հաշվի չառան և թողեցին 25 տոկոս»,-ասաց Ստեփանյանը։

Միության նախագահը նշեց, որ Վրաստանին ձեռնտու է, որ իր միսը հանի ավելի էժան վաճառի, քան իր սպառման կետերում, արդյունքում՝ առաջանում է անհավասար մրցակցային պայքար։

«Մինչդեռ կառավարությունն ասում է՝ ավելացրեք ծավալները, կքչացնենք, մենք էլ ասում ենք՝ դու տարիներ շարունակ չես քչացնում, անընդհատ էժան մսին ես ուշադրություն դարձնում՝ հիմնավորելով, որ բնակչությունը թռչնամսի մասով ինքնաբավ չէ, և սոցիալական հարցեր են բխում։ Մենք ասում ենք՝ տվեք երաշխիք, մենք մյուս տարի 2000 տոննա կարտադրենք, և եթե մեզ հետ պայմանագիր կնքեք, հինգ տարվա մեջ մենք կհասցնենք 50-60 տոկոսի»,-հավելեց նա։

Նախարարի հետ հանդիպումից եկել են այն եզրահանգման, որ միանգամյա քվոտավորումները պետք է կրճատվեն, քանի որ դրանից օգտվում են, իրենց տերմինով  ասած «չղջիկները», այսինքն՝ տնտեսական ապրանքներ ներկրողը հանկարծ լիցենզիա է ստանում մեկանգամյա թռչնամիս ներկրելու, բայց ոչ պայմաններ ունի պահելու, ոչ վերամշակելու, ոչ փաթեթավորելու․ «Սա բերում է նրան, որ պետությունը հնարավորություն է տալիս քրեորեն պատժելի արարք թույլ տալ, այսինքն՝ այդ մարդիկ, որ բերում են, տեղականի տակ վաճառում են, և դա անում են նաև սուպերմարկետները։ Մենք ասում ենք՝ կողմնորոշվեք, եթե էսպես է լինելու, մեր արտադրողները դադարելու են թռչնամիս արտադրել, կփակեն իրենց ձեռնարկությունները, քանի որ եկամտաբեր չէ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում