Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ֆրանսիայի ԱԺ նախագահի օգտակար «սառը ջուրը»

Ֆրանսիայի խորհրդարանի նախագահ Յաել Բրաուն-Պիվեն, որ հունվարի 12-ին այցելել է Հայաստան, և որը Ֆրանսիայի ԱԺ նախագահի առաջին այցն է մեր երկիր, այստեղ արել է մի քանի ուշագրավ հայտարարություն, որը հնարավոր է նույնիսկ դիտարկել որպես սառը ջուր Հայաստանի հանրային կարծիքի մի հատվածի «գլխին»: Օրինակ, Ֆրանսիայի ԱԺ նախագահն ասել է, որ Ֆրանսիան չէ, որ պետք է որոշի Արցախի կարգավիճակը և դա պետք է որոշվի միջազգային իրավունքի համաձայն: Միաժամանակ, նա ասել է, որ ըստ միջազգային իրավունքի՝ Արցախը անկախ չէ, Ադրբեջանի մաս է, իսկ իրենք ընդունում են միջազգային իրավունքը: Ֆրանսիայի ԱԺ նախագահի հայտարարություններն իհարկե պայմանական իմաստով են սառը ջուր հանրային կարծիքի մի հատվածի վրա: Այդ կարծիքը գործնականում մի խումբ քաղգործիչների և փորձագետների հայտարարությունների ու պնդումների ազդեցության ներքո ձևավորված տպավորություն է, որի օգտակարությունը թե Հայաստանի և Արցախի, թե հայ-ֆրանսիական հարաբերության համար՝ գրեթե զրոյական է: Իհարկե, մի փոքր տարօրինակ է, որ Ֆրանսիայի ԱԺ նախագահը հայտարարում է, թե Ֆրանսիան չէ, որ պետք է որոշի Արցախի կարգավիճակը, այն դեպքում, երբ այդ ԱԺ-ն երկու տարի առաջ ընդունել է բանաձև, որով կառավարությանը կոչ է անում ճանաչել Արցախի անկախությունը: Միաժամանակ, այդ ԱԺ-ն շաբաթներ առաջ ընդունեց նոր բանաձևեր, որոնք Հայաստանում ընդունվեցին ոգևորությամբ:: Բայց, Ֆրանսիան մեղմ ասած մեղավոր չէ հայկական հանրության և հասարակական-քաղաքական շրջանակների պատրանքային զգացումների համար: Ֆրանսիան զբաղվում է իր քաղաքականությամբ, և այդ Հայաստանի որոշ շրջանակների է թվում, թե այդ քաղաքականությունը նաև Հայաստանինն է: Ֆրանսիան ունի իր շահերը, այն առանցքային ուժային կենտրոններից մեկն է, նաև իր խնդիրներով ու սահմանափակումներով, Կովկասում և Մեծ Մերձավորարևելյան ռեգիոնում նպատակներով ու մարտահրավերներով:

Ֆրանսիան զբաղվում է այդ ամենով և այդ ճանապարհին Հայաստանի հետ ունի ընդհանուր մի շարք հետաքրքրություններ: Ամբողջ խնդիրը այն է սակայն, որ Հայաստանում չկա այդ ամենով զբաղվող քաղաքական դաշտ, այլ կան «սեղանակցային» տրամաբանությամբ ուժեր և միավորներ, որոնք Ֆրանսիային արձագանքում են ոչ թե քաղաքական տրամաբանությամբ աշխատանքով, այլ բաժակաճառային տրամաբանությամբ գործողություններով: Իսկ դա ոչ միայն օգտակար չէ ընդհանուր աշխատանքի տեսանկյունից, այլ նույնիսկ վնասակար է, քանի որ առաջացնում է չափազանցված սպասումներ, որոնք բարդացնում են անգամ հնարավորի ուղղությամբ գործակցությունը: Եվ սա այսօր թե հայ-ֆրանսիական հարաբերության, այլ նաև ընդհանրապես Հայաստանի և միջազգային տարբեր գործընկերների հետ հարաբերության գլխավոր մարտահրավերն է՝ չափազանցված սպասումների ձևավորումը, որը վտանգավոր է նրանով, որ հարվածում է միանգամայն իրատեսական աշխատանքի հեռանկարներին, քանի որ ձևավորելով պատրանքային միջավայր, ստեղծում է տարատեսակ խութեր, կամ տալիս դրանք ստեղծելու հնարավորություն այն ուժերին, որոնք շահագրգռված են այդ խութերը ստեղծելու խնդրով: Իսկ այդպիսի խմբերը մեղմ ասած քիչ չեն, ընդ որում ոչ միայն հայ-ֆրանսիական ուղղության թիրախավորման հարցում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում