Friday, 31 03 2023
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային նշանակումներ և փոխատեղումներ
ԱԺ միջադեպի մասով քաղաքական հետևանք միանշանակ լինելու է
Արցախի նախագահի գլխավորությամբ անցկացվել է ԱԽ արտահերթ ընդլայնված նիստ, տրվել են մի շարք հանձնարարականներ
Արցախում պարտվել են Հայաստանը, Իրանը, Արևմուտքը. Թեհրանը՝ վճռական ընտրության խաչմերուկում
18:50
«Իսրայելը Ադրբեջանը վերածում է Իրանի դեմ անվտանգության սպառնալիքի». Իրանի ԱԳՆ
«Ռոսսելխոզնադզորը» Հայաստանին խնդրել է դադարեցնել կաթի մատակարարումը
18:30
Ուկրաինական ուղղափառ եկեղեցու աջակիցների և ընդդիմադիրների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել Կիև-Պեչորյան մայրավանքի մոտ
ԱԺ ՀՅԴ պատգամավորը հարվածել է գործընկերոջն ու թաքնվել կանանց զուգարանում
Թուրքիայի նախկին նախագահն առաջիկա ընտրություններում աջակցելու է ընդդիմության միասնական թեկնածուին
Երիտասարդին գտել են զուգարանից. Վահագն Ալեքսանյանը միջադեպից մանրամասներ է հայտնել
Ստում են թե՛ Արծվիկ Մինասյանը, թե՛ մյուս դաշնակները. Վլադիմիր Վարդանյանն իր տեղից ոչ մի քայլ չի արել․ Վահագն Ալեքսանյան
Սլովակիայի հայազգի քաղաքացին մեղադրվում է Հյուս. Կորեայից ՌԴ զենք մատակարարելու մեջ
Ինչ-որ առարկայով հարվածել է Վ. Վարդանյանի ձախ հոնքին․ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն․ ՔԿ
Լուրերի երեկոյան թողարկում 18։00
17:58
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը բրոնխիտ ունի
Վլադիմիր Վարդանյանը չի բացառում` ընդդիմադիր պատգամավորը ինչ-որ գործիքով է հարվածել
Միջադեպի գործով պատգամավոր Մհեր Սահակյանը ձերբակալվել է
17:53
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ի հեճուկս բոլոր մարտահրավերների՝ Հայաստանի զարգացման օրակարգից ոչ մի րոպե չպետք է շեղվենք. Վարչապետ
«Հոկտեմբերի լեզվով» խոսելու պահանջ
Պուտինը հաստատել է արտաքին քաղաքականության նոր հայեցակարգը. մանրամասներ
Հրաչյա Սարգսյանը ինքնակամ գնացել Է հակակոռուպցիոն կոմիտե
Ադրբեջանական գազն արդյոք ավելի ընդունելի՞ է, ինչո՞ւ պատժամիջոցներ չկան Ալիևի ռեժիմի դեմ. Լորան Վոքիե
Ուղիղ. Վլադիմիր Վարդանյանի ճեպազրույցը
17:20
ՀԱՊԿ-ում հայտնել են աշխարհում լարվածության աճի մասին՝ կազմակերպության անդամների համար իրական սպառնալիքներով
17:14
Եղանակը Հայաստանում – Ապրիլ 1, 2023
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Կովկասի կայունության՝ ՀԱՊԿ կարմիր գիծը
«Իրանի սպառնալիքները չեն վախեցնի Ադրբեջանին». Ադրբեջանի ԱԳՆ
Խանջյանի «հետմահու մեղքերը»

Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը հյուրընկալել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին

Վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնում հունվարի 13-ին կայացավ հանդիպում Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ:

ՀԿՏԿ տնօրեն Գոռ Ծառուկյանը դեսպան Զոհուրիի հետ զրույցի ընթացքում ներկայացրեց այն առաջնահերթությունները, որոնց ուղղությամբ հայկական կողմը նպատակ ունի խորացնել համագործակցությունը Հայաստանի և Իրանի վերլուծական կենտրոնների ու տեղեկատվական քաղաքականության համար պատասխանատու կառույցների միջև։ Դեսպան Զոհուրին վստահեցրեց, որ իրանական կողմը պատրաստ է աջակցել երկու երկրների պատմամշակութային ժառանգության, անվտանգային և տնտեսական հետաքրքրություններին առնչվող տեղեկատվական միջոցառումների իրականացման աշխատանքներում։

Ընդլայնված կազմով հանդիպմանը մասնակցեցին նաև «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետները, քննարկվեցին հայ-իրանական բազմոլորտ հարաբերություններին, երկկողմ համագործակցությանը, տարածաշրջանային վերջին զարգացումներին առնչվող հարցեր: Անդրադարձ կատարվեց նաև Լաչինի միջանցքի արգելափակմանը, որի վերաբերյալ պարոն Զոհուրին ներկայացրեց իրանական կողմի համակողմանի գնահատականը և պաշտոնական Թեհրանի դիրքորոշման առանձնահատկությունները:

ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին իր խոսքում անդրադարձավ հայ-իրանական հարուստ պատմական անցյալին, խոսեց փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունների մասին, կարևորեց տնտեսական ոլորտում երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ջանքերի գործադրումը՝ մատնանշելով ոլորտում առկա չիրացված հնարավորությունները:

Երկուստեք կարևորվեց տեղեկատվական, գիտա-վերլուծական դաշտում ձևավորված սերտ համագործակցության շարունակականության ապահովումը և փոխադարձ այցերով հայ և իրանցի փորձագետների առավել սերտ շփումների ապահովման անհրաժեշտությունը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագա համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ մշակել համատեղ գործողությունների ծրագիր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում