Thursday, 23 03 2023
Մեզ անհրաժեշտ է բոլորովին նոր ստանդարտի փրկարար ծառայություն և նոր ստանդարտի վարձատրություն. վարչապետ
12:33
ԱՄՆ-ն մտադիր է 700 հզ. դոլարի ռազմակրթական օգնություն տրամադրել Ադրբեջանին
Ադրբեջանը իրադրությունը զարգացնում է դեպի նոր էսկալացիա. Փաշինյան
12:25
Ռուսաստանը չի կարողանում առաջ գնալ Ուկրաինայում
Ուղիղ․ Մամուլի ասուլիս՝ Արցախի 100-օրյա շրջափակման թեմայով
3-ամյա երեխայի որովայնից հեռացվել է 17 մագնիսե գնդիկ
Եթե արյուն կա, միայն գույքի վերադարձով չի կարող սահմանափակվել, նաև ազատազրկում պետք է լինի
Կիլոգրամներով թմրամիջոցներ, հրազեններ, 51 900 դոլար և 187 700 եվրո․ Քրեական ոստիկանության բացահայտումը
Նիկոլ Փաշինյանի և Էնթոնի Բլինքենի հայտարարությունները
Վրաստանն ու Ռուսաստանը վիզային ռեժիմի չեղարկման և ուղիղ ավիահաղորդակցության ճանապարհին են
Հույսը չենք կորցնում, որ ՀԱՊԿ-ը ինչ-որ գործողություններ կարող է ձեռնարկել․ Ջուլհակյան
Lույս աշխարհ է եկել Հադրութից տեղահանված երիտասարդ ընտանիքի 8-րդ երեխան
Վարչապետի՝ «ՀԱՊԿ-ն է ՀՀ-ից դուրս գալիս» միտքը չպետք է ուղիղ ընկալել․ Հովհաննիսյան
11:53
Նավթի գներն աճել են- 22-03-23
Խաղաղության պայմանագիր լինելու է․ Նիկոլ Փաշինյան
Պենտագոնը Հայաստանի ԱԱԾ–ին ամենագնացներ է նվիրում
Բարդ իրավիճակում ենք գտնվում, բայց իրավիճակը փակուղային չէ․ Արթուր Հովհաննիսյան
Չարենցավանում ամառնոց է այրվել
Խաղաղության պայմանագրի փաստաթղթում Հայաստանի համար դեռևս կան անընդունելի կետեր․ Հովհաննիսյան
Լարսի ճանապարհը բաց է բոլոր մեքենաների համար
Վարչապետը բազմիցս հայտարարել է՝ պատրաստ է ներկայացնել, թե ինչ է բանակցվում, սակայն ընդդիմությունից ոչ ոք չի դիմել
Մեզ ձեռնտո՞ւ է հայ-ադրբեջանական «խաղի» երկարաձգումը
Թալիշում հայերի տները քանդում են, տեղն ադրբեջանցիների համար են կառուցում. ՀՀ վարչապետ
11:21
Ադրբեջանի դեսպանը կանչվել է Նիդերլանդների ԱԳՆ՝ կապված Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չկատարելու հետ
Տեղեկատվություն կրելը ենթադրում է պատասխանատվություն․ ընդդիմությունը «փախել» է․ Արթուր Հովհաննիսյան
Փաշինյանը պատերազմի ժամանակ «Հինգերորդ շարասյան» վերաբերյալ ակնարկ անգամ չի արել․ Դավիթ Տոնոյան
Հեղուկ գազի գինը – Մարտ 23, 2023
10:51
Մակրոնը չի առաջադրվի հաջորդ նախագահական ընտրություններում
Ուղիղ․ Խորհրդարանական ճեպազրույցներ
ԱԽ քարտուղարն աշխատանքային այցով մեկնում է Լատվիա, Լիտվա, Էստոնիա

Սենատորների՝ Բլինքենին ուղղված նամակը կարող է Լաչինի միջանցքի հարցում ինչ-որ էֆեկտ ունենալ, բայց ԱՄՆ շեշտադրումները չեն փոխվի

Լեռնային Ղարաբաղի շրջափակումն ավերիչ հետևանքներ ունի արդեն իսկ խոցելի տարածաշրջանի համար, որը դեռ վերականգնվում է 2020 թվականի ադրբեջանական հարձակման հետցնցումներից: Չնայած պնդումներին, որ շրջափակումն իրականացվում է «էկոցուցարարների» կողմից, ինչպես երևում է, վերջնական պատասխանատվությունը կրում է Ադրբեջանում Ալիևի վարչակարգը: Ավելին, ռուսական ուժերը, որոնց վստահված է խաղաղության պահպանումը, հստակորեն ձախողել են իրենց պարտականությունները: Այս մասին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ուղղված նամակում գրել են ԱՄՆ սենատորներ Բոբ Մենենդեսը և Ջեք Ռիդը:

Նամակում սենատորները ներկայացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության և Մարդու իրավունքների պաշտպանի հաղորդագրությունները Լաչինի միջանցքի շրջափակման նպատակների և հետևանքների մասին: Նշվում է, որ Արցախում կա սննդամթերքի պակաս, ինչը լուրջ մտահոգության առիթ է: «Միացյալ Նահանգները չի կարող մի կողմ կանգնել, մինչ Ալիևի ռեժիմն անզգամաբար սպառնում է Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների կյանքին, և պետք է պատասխանատվության ենթարկի Ադրբեջանին՝ սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների հասանելիությունից քաղաքացիական բնակչությանը զրկելու համար», – գրված է նամակում: Սենատորները նաև գոհունակություն են հայտնել ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի վերջին հայտարարությունների առնչությամբ, որոնցով Ադրբեջանի կառավարությանը կոչ էր արվում վերականգնել ազատ տեղաշարժը Լեռնային Ղարաբաղում:

«Մենք ողջունում ենք մարդասիրական ճգնաժամ առաջացնող այս շրջափակման համար Ադրբեջանի պատասխանատվության ճանաչումը, սակայն միևնույն ժամանակ Միացյալ Նահանգները պետք է քայլեր ձեռնարկի պաշարված բնակչության համար մարդասիրական և առաջին անհրաժեշտության ապրանքների ազատ հոսքը վերականգնելու ուղղությամբ: Մենք պետք է աջակցենք կազմակերպություններին, որոնք աշխատում են օգնություն տրամադրելու ուղղությամբ, և պետք է աշխատենք մեր համախոհ գործընկերների հետ ամբողջ Եվրոպայում, ովքեր նույնպես մտահոգություն են հայտնել Բաքվի գործողությունների առնչությամբ, որպեսզի ճնշենք Ալիևի ռեժիմին՝ դադարեցնել այս անընդունելի շրջափակումը», – նշում են ԱՄՆ սենատորները:

Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը շեշտում է, որ Բլինքենին ուղղված նամակի հեղինակ սենատորները մշտապես աչքի են ընկել իրենց հայամետ կեցվածքով։ Միևնույն ժամանակ Սարգսյանն ընդգծեց՝ սա հայ համայնքի, սփյուռքի, մեր լոբբիստների ակտիվ աշխատանքի արդյունք է, որն ինչ-որ էֆեկտ կարող է ունենալ.«Բայց նաև չեմ կարծում, որ սա կարող է իրավիճակի մեջ  էական փոփոխություն մտցնել կամ ամերիկյան քաղաքականության շեշտադրումները փոխել»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Սարգսյանի դիտարկմամբ՝  Ադրբեջանին պատժելու մասին ձևակերպումներ կարող են լինել, բայց պետք է հաշվի առնել, որ սա իրենից պարտադիր փաստաթուղթ չի ներկայացնում.«Նույնիսկ եթե բանաձև ընդունվի, այն պարտադիր իրավական ուժ չի ունենալու։ Իհարկե  շատ կարևոր է նաև, որ մենք կարողանանք մեր ամենօրյա աշխատանքի  ընթացքում  ամերիկյան կողմից հնչեցրած մոտեցումներն ու դիրքորոշումներն օգտագործել դիվանագիտության մեջ, ինչ ցավոք սրտի,չենք տեսնում»։

Հարցին, թե ինչու՞ ԱՄՆ-ն Լաչինի միջանցքի բացման հարցում հետաքրքրություն չի ցուցաբերում, ինչու՞ ակտիվ չէ այս հարցում, Սուրեն Սարգսյանն ասաց.«Դժվար է ասել, թե ինչու այդ ակտիվությունը չկա։ Պատճառները շատ կարող են լինել, բայց ամենակարևոր պատճառն այն է, որ Ուկրաինայում գլոբալ խնդիր կա ու ամերիկյան ղեկավարությունն այդ խնդրով է զբաղված՝ նաև Ռուսաստանին հակակշռելու գործ է անում աշխարհի ամենատարբեր տարածաշրջաններում։ Այս ամեն ինչին պետք է ավելի շատ գլոբալ  ուղղություններով նայել, գլոբալ խնդիրներով պայմանավորել, այլ ոչ թե, ենթադրենք, երկկողմ հարաբերություններով»։

Դիտարկմանը, թե արդյոք ԱՄՆ-ն  չէր կարող Ռուսաստանին հակակշռելու փորձ անել նաև այս հարցում, ինչը շատ հարմար տարբերակ էր, Սարգսյանն արձագանքեց.«Այստեղ իրավիճակն էապես տարբերվում է այն իրավիճակից, որն աշխարհում կա։ Վերջիվերջո ռուսական կոնտինգենտն  Արցախում է, որովհետև դրա վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել Հայաստանի, Ադրբեջանի, ինչպես նաև Ռուսաստանի իշխանությունների միջև։ Սա կարևոր առանձնահատկություն է, որը պետք է հաշվի առնենք և որի մասին պետք է մտածենք»,-եզրափակեց նա։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում