Friday, 29 03 2024
ԱԹՍ-ն հարվածել է Բելգորոդի բազմաբնակարան շենքերից մեկին․ կա զոհ
19:10
Տեղի է ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը
Արևմտյան աջակցությունը իշխանությունները կկարողանա՞ն շոշափելի արդյունք դարձնել, թե՞ կփոշիացնեն
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան

Ինչու է նվազում եկամտային հարկի դրույքաչափը. Ինչ ռիսկեր կան

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է տնտեսագետ Արմեն Քթոյանը:

 -Պարոն Քթոյան, 2023-ի հունվարի 1-ից եկամտային հարկի դրույքաչափը նվազում է մեկ տոկոսով՝ հասնելով 20-ի:  Արդյոք այս նվազումը որոշակի խնդիրներ կարաջացնի՞:

 Չեմ կարծում, թե բացասաբար կանդրադառնա: Համենայն դեպս, որևէ բան չի խանգարում, որ տոկոսի տարբերությունը հետվերադարձը սկսի չծածկել: Ընդհանուր առմամբ՝ եկամտային հարկի դրույքաչափի նվազեցումը երկարաժամկետ ռազմավարության բաղադրիչ է, և տարբեր նպատակներ է հետապնդում: Նպատակներից մեկն էլ շահութահարկի հետ ինչ-որ առումով չեզոքության ապահովումն է, ստվերից դուրս գալու համար լրացուցիչ խթանների ձևավորումը, համաչափության ապահովումը: Տարբեր շարժառիթներ կային, և եթե աշխատողի տեսանկյունից դիտարկենք, բնականաբար, ավելի քիչ հարկ վճարելը նախընտրելի է, առավել ևս եթե պետության եկամտահարկի գծով պետբյուջե մուտքերի առումով մուտքերն ավելանում են: Եվ առավել նշանակալի ռիսկերից մեկն այն է, որ հնարավոր է դրույքաչափի նվազեցումը հանգեցներ այս հարկատեսակի գծով մուտքերի նվազմամբ, և այդ ռիսկը որևէ կերպ չի դրսևորվում: Կարելի է ասել, որ թե պետության, թե գործատուների, թե աշխատողների համար ընդունելի փոփոխություն է, հետևաբար, ինչու ոչ:

 -Զուգահեռաբար բարձրանում է նաև կուտակային կենսաթոշակային ֆոնդեր ուղղվող գումարների՝ սոցվճարի դրույքաչափը: Սոցվճարի դրույքաչափը դառնում է 5%: Ինչպե՞ս եք գնահատում այս փոփոխությունը:

 Եթե նախկինում հինգ տոկոս էր սոցվճարի մեծությունը և բարձրացմամբ հանդերձ դառնում է 4,5 տոկոս, այսինքն՝ ավելի ցածր, քան նախկինում կար: Բացի այդ, պետք է նկատի ունենանք, որ համաչափ ձևով ավելանում է նաև պետության մասնակցությունը: Եվ այս 4,5 տոկոսը նշանակում է, որ աշխատողն իր եկամտի մեկ տոկոսով ավելի շատ մասնաբաժինն ուղղում է ապագայում իր բարեկեցության ապահովմանը: 4,5 տոկոսը նախկին 3,5-ի փոխարեն միանում է իր կենսաթոշակային հաշվի համադրմանը, դա պետությանը չի մնում, այլ աշխատողը, կենսաթոշակային տարիքին հասնելուց հետո այդ գումարը ստանալու է: Հետևաբար, այդ տեսանկյունից պետությունը մեկ տոկոսով նվազեցնում է եկամտային հարկը, հրաժարվում է պետական բյուջե գանձելուց և ասում է, որ այդ մեկ տոկոսը դու կարող ես ուղղել քո կենսաթոշակային հաշվին՝ քո ապագա եկամուտների համալրմանը:

-Պարոն Քթոյան, ի վերջո, եկամտահարկի հետ կապված փոփոխություններն ի՞նչ նպատակ են հետապնդում:

 -Ինչու պետությունը որոշեց եկամտային հարկի դրույքաչափերը նվազեցնել, դա մի քանի տարի առաջ որոշվեց: Կառավարության ներսում այդ քննարկումը կար, թե որ մոտեցումն է ավելի ճիշտ՝ պրոգրեսի՞վ հարկում իրականացնել և ավելի շատ եկամուտ ստացողից ավելի շատ գանձել, քիչ եկամուտ ստացողից՝ քիչ, թե՞ համահարթ, բայց ավելի քիչ դրույքաչափով: Այն ժամանակ առաջ մղվեց և օրենքի տեսք ստացավ երկրորդ տեսակետը՝ համահարթ հարկումը՝ պայմանով, որ դրույքաչափերը նվազում են: Եվ  այստեղ պետության տեսանկյունից շատ կարևոր է ճիշտ դրույքաչափ ֆիքսելը, որը մի կողմից հնարավորություն կտա պետությանն իր գործառույթներն իրականացնելու համար բավարար եկամուտներ գեներացնել, մյուս կողմից էլ աշխատելու համար ապախթանող դերակատարում չի ունենա, ինչպես դա կա այսպես կոչված սոցիալական բյուջե ունեցող շատ երկրներում, որտեղ եկամտային հարկի դրույքաչափը շատ ավելի բարձր է՝ 30-35 կամ ավելի բարձր տոկոսով: Եվ այստեղ, այո, որոշ դեպքերում աշխատելու մոտիվացիան կորում է:

Եվ եկամտային հարկի գծով մուտքերը ցույց են տալիս, որ տոկոսադրույքի նվազումը չի հանգեցրել մուտքերի նվազմանը, հակառակը, մուտքերն ավելացել են աշխատողների թվի ավելացմամբ, ինչպես նաև գրանցված աշխատողների ավելացման և ստվերի կրճատման հաշվին, սա նշանակում է, որ ռիսկերը, որ նախկինում կային, հիմա չկան: Իսկ հետագան ցույց կտա՝ որքանով է արդյունավետ եղել այս որոշումը: Մի քանի տարին քիչ ժամանակահատված է, իսկ ընդհանուր առմամբ արդյունքներում խնդրահարույց բան չկա:

Այսինքն՝ համահարթ հարկումն իրեն արդարացրե՞լ է:

-Դժվար է ասել, այն չի կարող իրեն լիարժեքորեն արդարացնել: Այն պետք է կապակցված լինի նաև ծախսային հնարավորությունների գնահատման հետ, երկրորդ՝ իր թիրախայնությունը պետք է շատ ավելի մեծ պետք է լինի: Իսկ թիրախայնություն ապահովելու համար անհրաժեշտ է ունենալ եկամուտների և ծախսերի մասով պոտենցյալ շահառուների լիարժեք պատկեր: Այս ծրագրերից օգտվողների մեջ զգալի թիվ են կազմում այնպիսիք, որոնց համար ոչ թե առաջնային անհրաժեշտության խնդրի լուծում էր կամ կացարան չունեին և դրանով այդ կացարանի հարցը լուծվեց, այլ բիզնես նպատակ է հետապնդում, օրինակ՝այդ բնակարանը տալիս են վարձակալությամբ: Սա ռիսկերից մեկն է, որից խուսափելու համար միակ լուծումը թիրախայնության բարձրացումն է եկամուտների համատարած հայտարարագրման միջոցով:

 

 

 

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում