ԱԺ նախագահի հայտարարությունը անհեթեթ է․ Միջազգային հանրությունը Հայաստանին է կոչ անում բանակցել Ադրբեջանի հետ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը:
Քաղաքագետի խոսքով՝ Հայաստանը ուզի, թե չուզի պետք է բանակցի․ միջազգային հանրության կոչն էլ մեզ է ուղղված․ «ՀՀ իշխանությունները փորձում են խուսափել պատասխանատվությունից․ սլաքներն ուղղում են այլ տեղ: Արցախին Ադրբեջանը չի ընկալում որպես բանակցող կողմ: Նիկոլ Փաշինյանի կոչը՝ գնացեք, խոսեք Ադրբեջանի հետ, անիմաստ է: Եթե իշխանությունը գլուխը ջայլամի նման մտցրել է ավազի մեջ, միևնույն է՝ հարցը չի փակվում: Լաչինի միջանցքը կամ պետք է բացել ռազմական ճանապարհով, որի ռեսուրսը չունենք, կամ բանակցություններով ու ինչ-որ զիջումներով»: