Ադրբեջանը փորձում է ռազմական ճանապարհով ճնշումներ գործադրել Հայաստանի վրա և ինչ-որ բան կորզել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Արմեն Վարդանյանը:
Քաղաքագետի խոսքով՝ Ռուսաստանի վարքագիծը ադրբեջանամետ է, Բաքվի հետ սինխրոն են գործում․ «Ռուսաստանը խաղի մասնակից է ընդդեմ Հայաստանի․ Զախարովայի պատճառաբանությունները ծիծաղելի են: Ռուսաստանի կողմից ոչ դաշնակցային, թշնամական կեցվածք է: Ռուս-ադրբեջանական տանդեմը ամեն ինչ անում է, որ Լաչինի միջանցքը չբացվի»: