Հայաստանն ու Վրաստանը լավ չգիտեն իրար: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց պատմաբան Զոհրաբ Գևորգյանը:
Պատմաբանը հայ-վրացական համադրությունը պատմականորեն շատ հետաքրքիր է համարում․«Մենք վրացագիտություն որպես այդպիսին չունենք, դա ձախողում է: Հայաստանն ու Վրաստանը դարերի ու հազարամյակների հարևան են, բայց իրար չգիտեն: Այսօր Հայաստանն ու Վրաստանը իրար ճանաչելու մոտիվացիա ունեն: Վրաստանը ևս այսօր ունի ընտրության խնդիր․ քաղաքական մրցակցային միջավայր չունեն, անկայունություն է»:
Ինչ վերաբերում է Թբիլիսիի առաջարկներին, թե կարող են հարթակ լինել հայ-ադրբեջանական բանակցությունների համար,ապա պատմաբանը կարծում է, որ Թբիլիսիի առաջարկները Հայաստանին տրամաբանական են, բայց այն միայն ԱՄՆ-ի ու ԵՄ-ի ազդակների ներքո չէ․ «Թբիլիսին կարող է Ադրբեջանի ու Հայաստանի համար հարթակ լինել, բայց որևէ ազդեցություն չի կարող ունենալ»: