«Իրանի գաղտնի և ռազմավարական կենտրոններում բացահայտվել է բրիտանական հետախուզական ծառայության ամենակարևոր գործակալներից մեկը։ Նա ձերբակալվել է երկարատև և բազմաստիճան հակահետախուզական գործողությունից հետո։ Բրիտանական ծառայությունների այդ լրտեսն է եղել Ալի Ռեզա Աքբարին»․ հայտնում է ԻԻՀ տեղեկատվության նախարարությունը։
Հետախուզության տվյալներով՝ Աքբարին հասանելիություն է ունեցել պետության որոշ գաղտնի տվյալների և այդ տեղեկատվությունը փոխանցել բրիտանական հատուկ ծառայություններին։
Նշվում է, որ Իրանի ՊՆ նախկին փոխնախարարին հավաքագրել են, երբ նա վիզա էր ստանում Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատանը: