Հունվարի 15-ին, ժամը 14:00-ին, ամերիկայահայերը բողոքի ակցիա կանցկացնեն Նյու Յորքում՝ Ադրբեջանի ու ՌԴ-ի հյուպատոսությունների դիմաց: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց ԱՄՆ-ում բնակվող ՀՀ քաղաքացի, արվեստագետ Սասուն Քոսյանը:
Նրա խոսքով՝ Սփյուռքում անզորության զգացում է, բողոքի ցույցերով մեր աջակցությունն ենք հայտնում արցախահայությանը: