
Վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Արցախի ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանը հրաժարական տալու, մեկուսանալու/անգլիական թագուհու կարգավիճակ ընդունելու կամ պատասխանատվությունից խուսափելու իրավունք չունի:
Նա Արցախում նախագահ է ընտրվել Նիկոլ Փաշինյանի և Արարատ Միրզոյանի հետ պայմանավորվածության արդյունքում նաև, ինչ-որ տեղ ՔՊ-ական լայն թիմի անդամ է և նրա այս կեցվածքը անընդունելի է քաղաքական, բարոյական, Արցախի ժողովրդի առաջ ստանձնած պատասխանատվության և բոլոր առումներով:
Առավել քան երբեք այս պահին Արցախի ընտրված նախագահը պետք է մտնի պատասխանատվության բեռի տակ՝ բանակցելով Ռուսաստանի և Ադրբեջանի հետ և ընտրել չարյաց փոքրագույնը:
Չհավատաք փրկիչներին: