Ադրբեջանը պաշտոնապես նշանակել է Իսրայելում իր առաջին արտակարգ ու լիազոր դեսպանին։ Ալիևի հրամանագրով՝ այդ պաշտոնում նշանակվել է Մուխտար Մամեդովը։ նոյեմբերին Ադրբեջանի Միլի Մեջլիսն Իսրայելում դեսպանատուն բացելու որոշում էր ընդունել, որը մեծ ոգևորությամբ է ընդունվել Իսրայելի իշխանությունների շրջանում։ Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Ֆարիզ Ռզաևն էլ դեկտեմբերին պաշտոնական այցով Իսրայելում էր՝ վերահսկելու Թել Ավիվում Ադրբեջանի դեսպանատան բացման նախապատրաստական աշխատանքները։ ինչպես կարող է Երևանը հարաբերություններ կառուցել Թել Ավիվի հետ, ինչ շանսեր ունի Երևանը, հաշվի առնելով Իրանի հետ հարաբերությունները թեմայի շուրջ օնլայն տեսակապով «Առաջին լրատվական»-ը զրուցել է լրագրող բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ: