Դիվանագետ, Ռուսաստանի Դաշնությունում Վրաստանի նախկին դեսպան Վալերի Չեչելաշվիլին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադարձել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի Հայաստան այցին։
Նախկին դեսպանը կարևորել է այցը՝ նշելով, որ երկու երկրների ղեկավարները քննարկելեն նաև տարածաշրջանային հարցեր։ «Թբիլիսին ամենահարմար կետն է, որտեղ կարող են հանդիպել Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները»,-հավելել է Չեչելաշվիլին՚։ Որքանով է հավանական, որ Թբիլիսին կարող է միջնորդ դառնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև, Չեչելաշվիլին ասել է. «Որպեսզի Թբիլիսին միջնորդ դառնա, դա նախևառաջ պետք է ցանկանան Հայաստանն ու Ադրբեջանը»։