ՌԴ ԱԳՆ-ն կարծես տառապում է բարեկրթության պակասով: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՄԱՀՀԻ ղեկավար Ստյոպա Սաֆարյանը` անդրադառնալով ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի հայտարարությանը, որը ՀՀ վարչապետի հայտարարությունը որակել էր աբսուրդ:
Ըստ Սաֆարյանի աբսուրդ է այն իրավիճակը, որում հայտնվել է Հայաստանը և որի դաշնակիցը Ռուսաստանն է. «Ունենալ «ազդեցիկ» տիտղոսներով դաշնակից և հայտնվել նման իրավիճակում` աբսուրդը դա է: Աբսուրդը նա է, որ ՌԴ-ն չարձագանքեց Ալիևի որևէ հայտարարություններին»:
Սաֆարյանը հայ-ռուսական հարաբերությունների լարվածության աճը մտահոգիչ է համարում. «Վտանգավոր մի բան կա. ԱԺ նախագահը մի բան է հայտարարել, որը բացում է փակագծերը: Լաչինի միջանցքով փորձում են Հայաստանին ներքաշել միջանցքների խոսակցության մեջ. սա անազնիվ խաղ է»: