Friday, 19 04 2024
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ

Եվրախորհրդարանի մարդու իրավունքների ենթահանձնաժողովի ղեկավարը հրաժարական է տվել կոռուպցիայի կասկածանքի պատճառով

Եվրախորհրդարանի (ԵԽ) մարդու իրավունքների հարցերով ենթահանձնաժողովի ղեկավար, բելգիացի Մարի Արենան հրաժարական է տվել այն բանից հետո, երբ եվրոպական ԶԼՄ-ներում իր հասցեին կասկածանքներ են հայտնել Կատարի հետ կապված կոռուպցիոն սկանդալին մասնակից լինելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկանում Է ТАСС գործակալությունից:

Մարի Արենան իր հրաժարականի մասին հայտարարել Է մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ եվրոպական լրատվամիջոցներում հայտնվել Է տեղեկատվություն այն մասին, որ Կատարը վճարել է դեպի այդ երկիր նրա թանկարժեք ավիաթռիչքների և բարձրակարգ հյուրանոցներում իջևանելու համար:

Ինչպես նշում է բելգիական RTBF հեռուստաալիքը, եվրապատգամավորը ժխտել է իր մասնակցությունը կոռուպցիոն սկանդալին և պնդել, որ հեռանում Է Եվրախորհրդարանի մարդու իրավունքների ենթահանձնաժողովի ղեկավարի պաշտոնից՝ «իր բարի անունը և իր աշխատանքի արդյունքները պաշտպանելու նպատակով»։

Ընդ որում, Մարի Արենան չի հանձնել Եվրախորհրդարանի պատգամավորի իր մանդատը՝ հույս ունենալով այս կերպ ավարտին հասցնել իր հնգամյա ժամկետը։ Կատարում ֆուտբոլի աշխարհի առաջնության շուրջ Եվրախորհրդարանում կոռուպցիոն սկանդալ էր առաջացել դեկտեմբերի 9-ին, երբ Բելգիայի ոստիկանությունը տասնյակ խուզարկություններ կատարեց Բրյուսելում և ձերբակալեց չորս մարդու, ներառյալ Եվրախորհրդարանի փոխնախագահ Եվա Քայլիին:

Բելգիայի դատախազությունը հայտնել է, որ հետաքննությամբ անցնող անձանց «կասկածում են այն բանում, որ նրանք խոշոր գումարներ են վճարել կամ մեծ նվերներ առաջարկել երրորդ անձանց, ովքեր զբաղեցնում են քաղաքական և (կամ) ռազմավարական դիրք, որը հնարավորություն է տալիս ազդեցություն գործել Եվրախորհրդարանի որոշումների վրա»:

Դրա նպատակն է եղել 2022 թ.-ի Ֆուտբոլի աշխարհի առաջնության նախաշեմին բարելավել Կատարի հեղինակությունը ԵՄ-ում: Կասկածյալների թվում կան շատ իտալացիներ՝ ինչպես ներկա, այնպես էլ նախկին պատգամավորներ:

Շփումների կազմակերպման գործում քննիչներն առանցքային դեր են վերագրում Անտոնիո Պանցերիին, որը եվրապատգամավորի պաշտոն է զբաղեցրել 2004-ից մինչև 2019 թթ.:

Նա սկզբում ընտրվել էր ձախ կենտրոնամետ կոալիցիայից, իսկ հետո՝ Դեմոկրատական ​​կուսակցությունից։ Սկանդալը ծանր հարված էր Եվրախորհրդարանի հեղինակությանը, ինչի հետևանքով խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան ներկայացրել Է Եվրախորհրդարանում կոռուպցիան արմատախիլ անելու ծրագիր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում