Thursday, 23 03 2023
12:45
Ինչո՞ւ ենք մենք ցանկանում ռազմական կրթություն տրամադրել ագրեսոր Ադրբեջանին․ Բոբ Մենենդեսը բացատրություն է պահանջել Բլինքենից
Բեյրութում լարված իրավիճակ է. ամեն պահի բախումներ կարող են լինել
Իսրայելը կարող է հարված հասցնել Իրանին, եթե Թեհրանն ուրանի՝ 60%-ից բարձր հարստացում սկսի
Մեզ անհրաժեշտ է բոլորովին նոր ստանդարտի փրկարար ծառայություն և նոր ստանդարտի վարձատրություն. վարչապետ
12:33
ԱՄՆ-ն մտադիր է 700 հզ. դոլարի ռազմակրթական օգնություն տրամադրել Ադրբեջանին
Ադրբեջանը իրադրությունը զարգացնում է դեպի նոր էսկալացիա. Փաշինյան
12:25
Ռուսաստանը չի կարողանում առաջ գնալ Ուկրաինայում
Ուղիղ․ Մամուլի ասուլիս՝ Արցախի 100-օրյա շրջափակման թեմայով
3-ամյա երեխայի որովայնից հեռացվել է 17 մագնիսե գնդիկ
Եթե արյուն կա, միայն գույքի վերադարձով չի կարող սահմանափակվել, նաև ազատազրկում պետք է լինի
Կիլոգրամներով թմրամիջոցներ, հրազեններ, 51 900 դոլար և 187 700 եվրո․ Քրեական ոստիկանության բացահայտումը
Նիկոլ Փաշինյանի և Էնթոնի Բլինքենի հայտարարությունները
Վրաստանն ու Ռուսաստանը վիզային ռեժիմի չեղարկման և ուղիղ ավիահաղորդակցության ճանապարհին են
Հույսը չենք կորցնում, որ ՀԱՊԿ-ը ինչ-որ գործողություններ կարող է ձեռնարկել․ Ջուլհակյան
Lույս աշխարհ է եկել Հադրութից տեղահանված երիտասարդ ընտանիքի 8-րդ երեխան
Վարչապետի՝ «ՀԱՊԿ-ն է ՀՀ-ից դուրս գալիս» միտքը չպետք է ուղիղ ընկալել․ Հովհաննիսյան
11:53
Նավթի գներն աճել են- 22-03-23
Խաղաղության պայմանագիր լինելու է․ Նիկոլ Փաշինյան
Պենտագոնը Հայաստանի ԱԱԾ–ին ամենագնացներ է նվիրում
Բարդ իրավիճակում ենք գտնվում, բայց իրավիճակը փակուղային չէ․ Արթուր Հովհաննիսյան
Չարենցավանում ամառնոց է այրվել
Խաղաղության պայմանագրի փաստաթղթում Հայաստանի համար դեռևս կան անընդունելի կետեր․ Հովհաննիսյան
Լարսի ճանապարհը բաց է բոլոր մեքենաների համար
Վարչապետը բազմիցս հայտարարել է՝ պատրաստ է ներկայացնել, թե ինչ է բանակցվում, սակայն ընդդիմությունից ոչ ոք չի դիմել
Մեզ ձեռնտո՞ւ է հայ-ադրբեջանական «խաղի» երկարաձգումը
Թալիշում հայերի տները քանդում են, տեղն ադրբեջանցիների համար են կառուցում. ՀՀ վարչապետ
11:21
Ադրբեջանի դեսպանը կանչվել է Նիդերլանդների ԱԳՆ՝ կապված Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չկատարելու հետ
Տեղեկատվություն կրելը ենթադրում է պատասխանատվություն․ ընդդիմությունը «փախել» է․ Արթուր Հովհաննիսյան
Փաշինյանը պատերազմի ժամանակ «Հինգերորդ շարասյան» վերաբերյալ ակնարկ անգամ չի արել․ Դավիթ Տոնոյան
Հեղուկ գազի գինը – Մարտ 23, 2023

Հայաստանը չի ներգրավվելու Ադրբեջանի հետ Լաչինի միջանցքի բացման հարցով բանակցություններին. azatutyun.am

Հայաստանը չի ներգրավվելու Ադրբեջանի հետ Լաչինի միջանցքի բացման հարցով բանակցություններին։ Արցախի իշխանությունները Ադրբեջանի հետ ուղիղ բանակցելու և ուղիղ խոսելու հնարավորություն ունեն և հենց իրենք են զբաղվում խնդրով, իսկ Հայաստանը սատար կկանգնի Արցախի յուրաքանչյուր որոշման, «Ազատության» հետ զրույցում նշեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է հանգուցալուծվելու Լաչինի միջանցքի հարցը, հատկապես որ տարաձայնություններ են ի հայտ եկել Արցախի և Հայաստանի միջև։ Մասնավորապես Արցախի Անվտանգության խորհրոդը հայտարարեց, թե Փաշինյանի ասուլիսում հնչեցրած տեսակատներն և պնդումները հակասում են Արցախի բնակչության և իշխանությունների որդեգրած դիրքորոշմանը:

Ալեն Սիմոնյանը շեշտում է, որ անհասկանալի է, եթե խոսող կողմը Ստեփանակերտն է, ի՞նչ անհամաձայնություն կարող է լինել։ Իսկ Արցախի իշխանությունները, ըստ Ազգային ժողովի նախագահի, անմիջական շփման մեջ են եղել ադրբեջանական կողմի հետ։ Շփումները եղել են նաև Արցախի շրջափակման առաջին երկու շաբաթներին, սակայն այս փուլում այդ շփումները դադարել են։ Թե ովքեր են եղել Արցախի կողմից բանակցողները, Ալեն Սիմոնյանը անուններ չտվեց. – «Մինչև վերջին ժամանակները ես գիտեի, թե ով էր խոսում և ինչպես էին խոսում։ Նաև նախագահի հետ կապ կար, և տարբեր ձևերով խողովակներ կան, որոնք էդ խոսակցությունները… չէր կարա չլիներ։ Հիմա որ ասեմ չի եղել ու երբևիցե չի լինում, սուտ կլինի։ Պարզ ա, որ իրանք ինչ-որ ձևով խոսում են և շփվում։

Ինչո՞ւ Հայաստանը չի բանակցում Ադրբեջանի հետ Լաչինի միջանցքի հարցով։ Ազգային ժողովի նախագահը պարզաբանում է. եթե Հայաստանը դառնա կողմ, ուրեմն չեղյալ կհայտարարի եռակողմ հայտարարությունը։ Սիմոնյանը չբացառեց, որ հենց Ադրբեջանի նպատակը դա է՝ ներքաշել Հայաստանին այս խոսակցության մեջ, որպեսզի փորձի պարտադրել նման միջանցք բացել Հայաստանի տարածքով։ Ըստ նրա, Հայաստանի արտգործնախարարը նաև այդ պատճառով չմասնակցեց իր ռուս և ադրբեջանցի պաշտոնակիցների հետ Մոսկվայում դեկտեմբերին նախատեսված եռակողմ հանդիպմանը։

«Ազատություն». – Դուք կարծում եք, որ ճիշտ չէ, որ այս հարցով Հայաստա՞նը որոշակի բանակցություններ վարի։ Միայն Արցա՞խը պետք է Լաչինի միջանցքի հարցով զբաղվի։

Սիմոնյան. – Իսկ Հայաստա՞նն է փակել Լաչինի միջանցքը։ Իսկ Հայաստանը ինչի՞ հաշվին վարի էդ բանակցությունները։

«Ազատություն». – Որպես եռակողմ հայտարարությունը ստորագրած կողմ։

Սիմոնյան. – Իր կողմից որևիցե քայլ եռակողմ համաձայնագրի մեջ կա՞, որը վերաբերվում է Լաչինի միջանցքին։ Ոչ, չկա։ Ինչի՞ ենք ուզում մենք եռակողմ համաձայնագիրը, որը հիմք է հանդիսանում Արցախում ապրող հայերի, Լեռնային Ղարաբաղի անվանման և մնացած բաների համար, մենք առ ոչինչ սարքենք մեր գործողություններով։ Այսինքն՝ էն պահից սկսած, երբ դու մտնում ես այդ խոսակցության մեջ որպես կողմ, դու չեղյալ ես համարում նոյեմբերի 9-ի հայտարարությունը։

«Ազատություն». – Բայց դու կողմ ես նոյեմբերի 9-ի հայտարարության, դու նաև երաշխավորն ես, որ կատարվի այդ հայտարարությունը։

Սիմոնյան. – Երաշխավորը Ռուսաստանի Դաշնությունն է։ Հենց հակառակորդի նպատակը ես չեմ բացառում, որ Հայաստանը ներքաշելն է այդ խոսակցության մեջ։ Եվ նաև ենթադրում եմ, որ հենց Լաչինի միջանցքը փակվել է հենց դրա համար։ Որպեսզի, օրինակ, մեզ պարտադրվի նման միջանցք Հայաստանի տարածքով։ Մենք ինչի՞ պետք ա մտնենք էդ խոսակցության մեջ։ Այո, մենք ամեն ինչ կանենք, որ Լաչինի միջանցքը բացվի, որ այն պարտավորությունները, որոնք որ ստանձնվել են կողմերի կողմից նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, ի կատար ածվեն։ Բայց մտնել այդ խոսակցության մեջ և ինչ-որ ձևով նոր գործընթաց սկսել, դրանով նոյեմբերի 9-ը սարքել առ ոչինչ, դա, կարծում եմ, սխալ կլինի։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում