Tuesday, 21 03 2023
00:30
Միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել․ հայտարարություն
ՀՀ նախագահը և «Հայաստան» հիմնադրամի ներկայացուցիչներն անդրադարձել են ընթացիկ և մեկնարկելիք ծրագրերին
00:15
ՌԴ և Չինաստանի ղեկավարները համատեղ երկու փաստաթուղթ են ստորագրել
Տիգրանաշենի ոլորաններում ձորը գլորված բեռնատարի վարորդը մահացել է
Լավրովի սպառնալիքները առարկայացան․ կա մեկ հայ գերեվարված՝ Սև լճի հատվածում
Մտքեր են փոխանակել Հայաստանում կապիտալի շուկայի զարգացման վերաբերյալ
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ կուսակցության վարչության նիստ
Ռուս-ադրբեջանական արշավը՝ ԵՄ դիտորդության դեմ
Տարոն Միրոյանն ու Դավիթ Դալլաքյանը հարցաքննվել և ազատ են արձակվել
23:10
«Չինաստանը Ռուսաստանին ռազմական հանցագործությունների դիվանագիտական ​​ծածկոց է ապահովում». Բլինքեն
Թուրքիան «պլստու՞մ» է չին-ռուսական ծրագրերից․ Էրդողանը հայտարարել է
23:00
ԵՄ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել Վրաստանի ու Մոլդովայի ռուսամետ օլիգարխների դեմ
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Նորիկ Սարգսյանը նշանակվել է Ճանապարհային ոստիկանության պետ
Թուրքիայի դերի թուլացումը Հրվ. Կովկասում հզորացնելու է Արևմուտքի դերը
22:15
Ղրիմում քաղաքացիական բնակչության համար արյան և դեղամիջոցների պակաս կա
Լավրովի նշած անվտանգային ճարտարապետության մեջ Հայաստանը չունի որևէ տեղ և դեր
21:50
Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Բլինքեն-Ալիև հեռախոսազրույց
Էրդողանը պաշտոնապես գրանցվել է որպես Թուրքիայի նախագահի թեկնածու
Վրաստանի խորհրդարանը վերադարձնում է ապաօլիգարխացման օրենքը
Վարչապետն ընդունել է Գերմանիա-Հարավային Կովկաս պատգամավորական պատվիրակությանը
ՀՀ գլխավոր դատախազն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է փոխգործակցության զարգացմանը վերաբերող հարցեր
Բոլորը համակերպվել են, որ էսկալացիան անխուսափելի է. պատրաստվում են լուռ հետևել
ԼՂ-ում և Լաչինի միջանցքում միջազգային փաստահավաք առաքելությունը հրամայական է. ԱԳ փոխնախարարը՝ ԳԴՀ խորհրդարանականներին
Բաքուն բացահայտ ցույց է տալիս, որ մերժում է Արցախի հետ բանակցությունները. Արցախի ԱԳՆ
20:30
Սթոլթենբերգն ակնկալում է, որ Ֆինլանդիան ՆԱՏՕ-ի անդամ կդառնա մինչև Թուրքիայի խորհրդարանական ընտրությունները
ՔՊ-ն ՄԻՊ թեկնածու է առաջադրել Անահիտ Մանասյանին. Հայկ Կոնջորյան
20:10
Պուտինը հայտարարել Է Ռուսաստանի և Չինաստանի էներգետիկ փոխգործակցության ընդլայնման մասին
20:00
Պենտագոնը ծրագրում է աշնանը սկսել Abrams տանկերի մատակարարումն Ուկրաինային
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

ՀԱՊԿ չեղարկված զորավարժության «պերճանքն ու թշվառությունը»

ՀԱՊԿ հայտարարություն է տարածել, որ ըմբռնումով է մոտենում զորավարժությունը չեղարկելու մասին Երևանի որոշմանը: Այդ որոշման առնչությամբ վարչապետ Փաշինյանի հայտարարությունից հետո Հայաստանում ծավալվել է մեծ քննարկում, որի բովանդակության առյուծի բաժինը, սակայն ինչպես միշտ կազմում են տարաբնույթ մանիպպուլյացիաները, որ բխում են ներքաղաքական կամ ներանձնական կոնյուկտուրայից: Գործնականում սակայն, իրադրությունը թերևս ունի հանդարտ, սառը գնահատման կարիք, որպեսզի հնարավոր լինի հասնել առավելագույնս ամբողջական պատկերի և հասկանալ, թե ինչ բնույթ ունի Հայաստան-ՀԱՊԿ ճգնաժամը, ինչ տողատակեր, մոտիվներ, և դրանում որքանով է ՀԱՊԿ զորավարժության չեղարկումն ընդամենը դետալ, և որքանով՝ հանգուցային գործոն: Նախ, անհրաժեշտ է արձանագրել, որ զորավարժության «լեգենդը», ինչպես անվանվում է որևէ զորավարժության սցենար, լինելու էր այսպես ասած խաղաղապահական: Այսինքն, փորձարկվելու էր խաղաղապահ գործողության իրականացում: Դրանում իհարկե ներգրավվում է մարտական տեխնիկա, սակայն անկասկած է նաև, որ թե դրա կազմը, թե ընդհանրապես մեթոդաբանությունը ամենևին այսպես ասած ամենամարտական չեն, հետևաբար մեղմ ասած այդքան էլ հիմնավոր չէ ասել, որ զորավարժությունն օգնելու էր բարձրացնել Հայաստանի զինուժի մարտունակությունը, բայց այն չեղարկվեց:

Զորավարժությունն ավելի շուտ լինելու էր «խաղաղապահունակության» բարձրացման, քան մարտունակության միջոց: Ընդ որում, ամենևին չենք կարող բացառել, որ չեղարկման որոշման հիմքում եղած փաստարկների շարքում եղել է և դա: Եթե ՀԱՊԿ Հայաստանում ծրագրեր հակաահաբեկչական զորավարժություն, այստեղ արդեն գնահատման ելակետերը կլինեին այլ: Իսկ կազմակերպությունը 2023  թվականի համար նախատեսել է մոտ ութ վարժանք, որոնք լինելու են կամ խաղաղապահ առաքելություն վարժող, կամ հակաահաբեկչական: Դրանից բացի, առնվազն քաղաքական անհամարժեքություն է մտածել, թե ՀԱՊԿ զորավարժությունը որևէ կերպ կանխորոշելու էր հայ-ադրբեջանական խնդրի ու ընդհանրապես ռեգիոնալ իրողությունների հանդեպ քաղաքականություն, ու ենթադրելու կամ արտացոլելու էր դրա փոփոխություն:

Ընդհանրապես, զորավարժության չեղարկման հանգամանքը դրսևորելով Հայաստան-ՀԱՊԿ հարաբերության ճգնաժամը հերթական անգամ, այդուհանդերձ հերթական անգամ դրա շուրջ հանրային քննարկումները պահեց, տեղավորեց ընդամենը այդ ներքին կոնյուկտուրային «հաշվեհարդարների» դաշտում: Այն դեպքում, երբ հարաբերության ճգնաժամը նոր չէ և դրա մասին առաջինը անուղղակի, սակայն խիստ թափանցիկ բարձրաձայնել է դեռևս նախագահ Սերժ Սարգսյանը 2015 թվականի դեկտեմբերին Մոսկվայում տեղի ունեցած Վեհաժողովում, երբ ՀԱՊԿ ղեկավարներին հրապարակավ մեղադրեց անտարբերության համար, ասելով, թե նույնիսկ հեռախոսը չեն վերցնում և փորձում զանգել Երևան ու հարցնել, թե ինչ վիճակ է անվտանգության առումով: Իսկ դա այն շրջանն էր, երբ Ադրբեջանը ավելի ու ավելի ագրեսիվ էր դառնում հրադադարի խախտումների ինտենսիվության, ծավալի ու տրամաչափի առումով և փաստորեն գնում դեպի ապրիլյան քառօրյա պատերազմ: Ուրեմն, ո՞րն է Հայաստան-ՀԱՊԿ ճգնաժամի բուն պատճառը և հանգուցալուծումը: Այստեղ է, որ մենք գործ ունենք իսկապես բավականին բարդ կառուցվածքով ու շերտերով խնդրի հետ, որը իր խորությամբ դուրս է բուն ՀԱՊԿ շրջանակից և ընդգրկում է գործնականում ամբողջ համաշխարհային անվտանգային ճգնաժամը: Եվ այստեղ է նաև, որ գործնական լուծում չի պարունակում և դիտարկումը, որ Հայաստանի խնդիրը ՀԱՊԿ-ում լինել-չլինելն է:

Պետք է արձանագրել, որ ՀԱՊԿ-ում չլինելը Հայաստանին չի ազատելու ՀԱՊԿ-Ի հետ ճգնաժամից, որովհետև դա ըստ էության իր խորքում կազմակերպության անդամների միջև ճգնաժամ չէ, այլ խորքային ռազմա-քաղաքական ճգնաժամ Եվրասիական անվտանգության ամբողջ համակարգի համատեքստում: Ընդ որում, Եվրասիան տվյալ դեպքում աշխարհագրական Եվրասիան է, այսինքն Եվրոպան ու Ասիան ամբողջությամբ: Այստեղ է ի դեպ նաև ՀԱՊԿ-ի ճգնաժամային խորքը, որովհետև կազմակերպությունը ՌԴ համար շատ, թե քիչ կենսունակ գործիք էր, երբ գոյություն ուներ եվրասիական մեծ անվտանգության նախկին ստատուս-քվոն: Այսօր այն չկա և առաջանում է ՀԱՊԿ ճգնաժամ, որի ամենացավոտ կետը բոլորովին հայկական ուղղությունը չէ, այլ կենտրոնասիական ռեգիոնը: Ավելին, այդ իմաստով, հայկական ուղղությամբ ճգնաժամը Մոսկվայի համար նույնիսկ կարող է դիտարկվել որպես «հայելային» միջոց, որով Ռուսաստանն առաջացնում է Կովկասում նոր իրողությունների հնարավորություն, հաշվի առնելով և այն, որ կենտրոնասիական ռեգիոնում ՀԱՊԿ դուռը ճգնաժամով թակում է Թյուրքալեզու աշխարհի ռազմա-քաղաքական առաջնորդի դրոշը վերցրած Թուրքիան: Հայկական հասարակական-քաղաքական մտքի պատասխանատուները կարիք ունեն ճգնաժամի և խնդիրների այդ խորությունն ու մասշտաբը դիտարկել ամենայն մանրամասնությամբ, վերջապես դուրս գալով ներքին կոնյուկտուրային շրջապտույտից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում