Հնդկաստանը ներկայումս ստանում է ռուսական C-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համալիրների երրորդ խմբաքանակը։ Այս մասին հինգշաբթի հայտնել է «The Times Of India» թերթը ։
«Ռուսաստանից Հնդկաստան C-400 հրթիռների երրորդ խմբաքանակի մատակարարումները սկսվել են որոշ ուշացումով՝ կապված հակառուսական պատժամիջոցների հետ»,-պարբերականին հայտնել են աղբյուրները: