Ֆրանսիացի պատգամավորները մասնակցել են ցույցին և իրենց աջակցությունը հայտնել հայ համայնքին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի քարտուղար Սամուել Շնորհոքյանը:
Վերջինս նշեց, որ ֆրանսահայ համայնքը լուռ աշխատանք է տանում կառավարության հետ․«Ֆրանսիայի հայ համայնքը միայն ցույցերով չի բավարարվի, այլ աշխատանքներ ևս տարվում են»: