Friday, 29 03 2024
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է

Հայ-վրացական կարևոր նախաձեռնություն Վրաստանի վարչապետի այցին ընդառաջ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կառավարության հունվարի 11-ի նիստում ներկայացրել է Հայաստանի և Վրաստանի միջև քաղաքացիների սահմանահատման առանց արտոնագրային ռեժիմի վերաբերյալ համաձայնագրի նախագիծը: «Այս համաձայնագիրը նրա մասին է, որ Հայաստանի և Վրաստանի քաղաքացիներն այսուհետ սահմանը կարող են հատել նույնականացման քարտով, այսինքն՝ անձնագրի անհրաժեշտություն չեն ունենալու», հայտարարել է Արարատ Միրզոյանը: Սա անկասկած կարևոր նախաձեռնություն է, որը նշանակալի քայլ է հայ-վրացական գործակցության խորացման ուղղությամբ: Իսկ այդ գործակցության կարևորության մասին, ընդ որում բազմակողմ կարևորության՝ հասարակական հարաբերությունների դաշտից մինչև տնտեսություն և անվտանգություն, ինքս խոսել եմ բազմիցս, և այդ մասին խոսվել ու խոսվում է ընդհանրապես բավականին հաճախ: Եվ այդ համատեքստում, կարևոր է, որ կատարվի նաև քայլ առաջ և խորացումը լինի գործնական նախաձեռնություններով:

Կառավարության նիստի ներկայացված նախագիծը դրանցից մեկն է: Անշուշտ ոչ բավարար, քանի որ նպատակը թերևս պետք է լինի հասնել մի իրավիճակի, երբ Հայաստան-Վրաստան սահմանհատումը կլինի առավելագույնս դյուրացված, եթե ոչ այնպես, ինչպես օրինակ Շենգենի գոտում, ապա գոնե դրան զգալիորեն մոտ, երբ քաղաքացիները միանգամայն դյուրին կհատեն սահմանը ոչ միայն նույնականացման քարտի, այլ պարզապես նաև անձնագրի միջոցով, հաշվի առնելով, որ ոչ բոլորը առայժմ ունեն նույնականացման քարտ: Բոլոր դեպքերում, առավելագույն դյուրացման տանող ճանապարհը անցնում է այս կարևոր հանգրվանով: Նշանակալի է, որ կառավարության նիստում դա տեղի է ունենում այն օրը, երբ Հայաստան է ժամանում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունը: Երևանում տեղի է ունենալու հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստ՝ վարչապետների գլխավորությամբ, ինչպես նաև երկու վարչապետների առանձնազրույց:

Անկասկած է, որ այցի օրակարգում լինելու են նաև ռեգիոնալ ռազմա-քաղաքական իրավիճակին, անվտանգության հարցերին առնչվող խնդիրներ և հարցեր: Այդ կապակցոությամբ ավելորդ չէ կրկնել, որ Վրաստանը ռեգիոնալ կայունության ոչ պակաս շահառու է, քան Հայաստանը, որովհետև հնարավոր որևէ էսկալացիա և մեծ ապակայունացում անկասկած թիրախավորելու է նաև Վրաստանին, մի շարք գործոնների բերումով: Միևնույն ժամանակ, այստեղ հարկ է նկատել, որ Վրաստանը գործնականում Հայաստանի հետ լինելով ռեգիոնալ կայունության շահառու, այդուհանդերձ դեմ չի լինի, որ քաղաքական առումով սրացման հանգույցը շարունակի մնալ հայ-ադրբեջանական տիրույթում, որևէ կերպ չտեղափոխվելով վրացական ուղղությամբ առկա «օջախներ»: Սա իհարկե հանգամանք է, որ հայ-վրացական հարաբերությունում բարձրաձայնելի չէ՝ չի կարող ունենալ օգտակարություն, բայց նաև պետք է հաշվի առնվի երկկողմ հարաբերությունը կառուցելիս, փոխադարձ շահերի հարցում ավելի արդյունավետ մեխանիզմներ և բովանդակություն ձևավորելու, ու այդ կերպ ռեգիոնալ իրավիճակի լիցքաթափմանը նպաստելու համար, որը կպարունակի նաև մեխանիզմներ, երբ հայ-ադրբեջանական ուղղությամբ լիցքաթափումը Վրաստանի մոտ չի առաջացնի կոնֆլիկտային՝ իր մաշկին մոտ օջախների տաքացման էքզիստենցիալ վտանգներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում