Thursday, 18 04 2024
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն

ԱՄՆ-ը պահանջել է Կոսովոյում անհապաղ ստեղծել Սերբական մունիցիպալիտետների համայնք

Կոսովո և Մետոքիայի Ինքնավար Երկրամասի տարածքում պետք Է անհապաղ ստեղծվի Սերբական մունիցիպալիտետների համայնք (ՍՄՀ), հայտարարել են Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականի տեղակալ Գաբրիել Էսկոբարը և պետքարտուղարության խորհրդական Դերեկ Շոլլեն Պրիշտինայում կայացած համատեղ մամուլի ասուլիսում։

Այս մասին տեղեկանում Է ТАСС գործակալությունից: Շոլլեն հավելել է, որ սերբական ինքնավար երկրամասում իրադրությունը լարված է, և անհրաժեշտ է երկխոսություն կազմակերպել Բելգրադի և Պրիշտինայի միջև ԱՄՆ-ի և ԵՄ-ի աջակցությամբ։ Իր հերթին Էսկոբարն ընդգծել է, որ ՍՄՀ-ի ստեղծումը «միջազգային պարտավորություն է, և կողմերից ոչ մեկը չի կարող խուսափել դրանից»։

Բելգրադի և Պրիշտինայի միջև 2013 թ. ապրիլի 19-ի՝ հարաբերությունների կարգավորման շուրջ բրյուսելյան համաձայնագրերին համապատասխան՝ Կոսովոյում պետք է ստեղծվի Սերբական մունիցիպալիտետների համայնք՝ չճանաչված հանրապետությունում բնակվող սերբերի ինքնակառավարման մարմին։ Իրավիճակը Կոսովո և Մետոքիայում կտրուկ սրվել էր 2022 թ. դեկտեմբերի 6-ին, երբ չճանաչված կազմավորման հատուկ նշանակության ուժերը Եվրամիության առաքելության պարեկների ուղեկցությամբ սկսել էին գրավել ընտրական հանձնաժողովների տարածքները երկրամասի հյուսիսում։

Սերբ բնակչությունը հակահարված էր տվել կոսովացիներին, որոնք հեռացել էին Իբար գետից այն կողմ: Դեկտեմբերի 8-ին մոտ 350 ոստիկաններ Կոսովոյից զրահամեքենաներով ներխուժել էին ինքնավար երկրամասի՝ սերբերով բնակեցված հյուսիս և շրջափակել Կոսովսկա Միտրովիցայի հյուսիսային հատվածը։ Այս քաղաքում դեկտեմբերի 10-ին Կոսովոյի ոստիկանությունը ձերբակալել էր սերբ նախկին ոստիկան Դեյան Պանտիչին։

Ի պատասխան՝ սերբ բնակչությունն արգելապատնեշներով փակել Էր մի քանի բնակավայրերի ճանապարհներ։ Դեկտեմբերի 26-ին Կոսովոյի իշխանությունները լիակատար պատրաստության վիճակի էին բերել զինված ուժերը: Ի պատասխան՝ Սերբիայի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Միլոշ Վուչևիչը և ներքին գործերի նախարար Բրատիսլավ Գաշիչը հայտարարել էին, որ զինված ուժերը և ներքին գործերի նախարարության ուժերը նույնպես մարտական պատրաստության վիճակի են բերվել նախագահ Ալեքսանդր Վուչիչի հրամանով: Դեկտեմբերի 28-ին իրադրությունը հաջողվել Էր կայունացել:

ԵՄ-ի և ԱՄՆ-ի երաշխիքներից հետո Պրիշտինան սկսել Էր ազատ արձակել կալանավորված սերբերին, իսկ Վուչիչը հայտարարել էր, որ երկու օրվա ընթացքում արգելապատնեշները կքանդվեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում