79 տարեկանում մահացել է բրիտանացի կիթառահար Ջեֆ Բեքը։ Այս մասին հայտնել են Twitter-ի նրա պաշտոնական էջում։
Ջեֆ Բեքը բրիտանացի վիրտուոզ կիթառահար է, ով զգալիորեն ազդել է heavy-metal-ի և ջազ ռոքի զարգացման վրա։ 1965 թվականին նա The Yardbirds խմբում փոխարինեց այնտեղից հեռացած Էրիկ Քլեփթոնին։
Երկու տարի անց խումբը լքելուց հետո նա հիմնադրեց The Jeff Beck Group-ը, որում ընդգրկված էին երգիչ Ռոդ Ստյուարտը և The Rolling Stones-ի ներկայիս բաս-կիթառահար Ռոնի Վուդը։ Նա ձայնագրել է մի քանի ալբոմ, որոնք դարձել են պլատինե։ Բեքը յոթ Grammy մրցանակների դափնեկիր է, երկու անգամ ընդգրկվել է Ռոքնռոլի փառքի սրահում՝ 1992 և 2009 թվականներին։