Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Գերմանիայի դիրքորոշումն Ուկրաինա տանկեր ուղարկելու հարցում կախված կլինի Բայդենից. Politico

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հազիվ թե փոխի իր թերահավատ դիրքորոշումն Ուկրաինային մարտական ​​տանկեր մատակարարելու հարցում, եթե ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հակառակ կոչը չանի:

Այս մասին գրել է Politico հրատարակությունը՝ վկայակոչելով Գերմանիայի կառավարության երկու աղբյուրների։ «Շոլցի դիրքորոշումը մեծապես կախված է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենից, որի հետ կանցլերն արդեն նախկինում սերտորեն համակարգել է իր գործողությունները», – նշում է պարբերականը՝ հիշեցնելով, որ անցյալ շաբաթ երկու ղեկավարներն արդեն համատեղ հայտարարություն են տարածել Կիևին գերմանական և ամերիկյան հետևակի մարտական ​​մեքենաների մատակարարման վերաբերյալ։

Շոլցը նախկինում բազմիցս շեշտել է զենքի մատակարարումները ԱՄՆ նախագահի հետ քննարկելու կարևորությունը՝ նշելով, որ Ուկրաինա տանկերի մատակարարումները պետք է քննարկվեն արևմտյան բարեկամների և դաշնակիցների, հատկապես՝ ԱՄՆ-ի հետ: Իր հերթին Մեծ Բրիտանիան նախատեսում է բրիտանական Challenger 2 տանկեր մատակարարել Ուկրաինային: Գերմանիայի կառավարության խոսնակը, սակայն, հայտնել է, որ Գերմանիայի նախարարների կաբինետն առայժմ չի պատրաստվում փոխել իր դիրքորոշումը. Բեռլինը մերժել է Leopard 2 գերմանական տանկերն Ուկրաինա ուղարկելու կոչերը:

Գերմանիայի կանցլերն է՛լ ավելի մեծ ճնշման տակ է հայտնվել այն բանից հետո, երբ Լեհաստանը որոշեց Leopard 2 տանկեր մատակարարել Ուկրաինային: Politico-ի փոխանցմամբ՝ Վարշավան առաջարկել է Leopard տանկերը Կիևին մատակարարել Եվրոպական երկրների ավելի լայն համագործակցության միջոցով: Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտնել է, որ Լեհաստանում Ուկրաինա տանկեր մատակարարելու որոշումն արդեն ընդունված է։ Նրա խոսքով՝ այս որոշումն իրականցնելու համար «պետք է կատարվեն մի շարք ֆորմալ պահանջներ, ձեռք բերվեն համաձայնություններ»։

Ըստ հրատարակության՝ այս մատակարարումների համար խոչընդոտ է այն, որ Բեռլինը պետք է հավանություն տա գերմանական զենքերի վերաարտահանմանը: Ինչպես ճեպազրույցում ասել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշտրայտը, Բեռլինը տանկերի վերաարտահանման վերաբերյալ կոնկրետ հարցումներ առայժմ չի ստացել։

Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան Գերմանիայի ARD հանրային հեռարձակող ընկերությանը հարցազրույցում համոզմունք է հայտնել, որ վաղ թե ուշ Գերմանիան կհամաձայնի Leopard տանկեր ուղարկել Ուկրաինա: Bild պարբերականն իր հերթին նշում է, որ Գերմանիան կա՛մ պետք Է Լեհաստանին թույլ տա այդ մատակարարումները, կա՛մ արգելափակի դրանք։ Օգտագործելով «zugzwang» շախմատային տերմինը՝ հոդվածի հեղինակն այն տեսակետն է հայտնում, որ երկու տարբերակներն էլ հարմար չեն Բեռլինի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում