Wednesday, 22 03 2023
10:15
Նավթի գներն աճել են. 21-03-23
Ադրբեջանը կրկին արգելափակել է Արցախի գազամատակարարումը
Նոյեմբերի 9-ի պայմանագրի «շնորհիվ» մեր հայրենիքն են հանձնել՝ հույս ունենալով գոնե անվտանգություն ունենալ, այսօր դա էլ «կիսատ-պռատ» է
ՄԻՊ թեկնածուն՝ անակնկալ. մանրամասներ փակ հանդիպումից. «Ժողովուրդ»
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Պետք է համբերեք․ «Հրապարակ»
Եթե Երևանի ավագանին երկու շաբաթվա ընթացքում իր կազմից քաղաքապետ չընտրի, կլինեն արտահերթ ընտրություններ
Պարեկային ծառայության պետի թեկնածու են գտել. «Ժողովուրդ»
Հայաստանը կունենա տարածաշրջանի ամենամեծ արևային կայանը
ՀԷՑ-ից հոսանքազրկումների մասին են հայտնում
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Թուրքիան և Իսրայելը շարունակում են հարաբերությունների կարգավորման փորձերը
Ինչ է ասել Բլինքենը՝ լսելով Ալիևի հորինվածքը
01:00
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մարտի 22-ին կմեկնի Բրյուսել
00:45
Աֆղանստանում 6,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
00:30
Միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել․ հայտարարություն
ՀՀ նախագահը և «Հայաստան» հիմնադրամի ներկայացուցիչներն անդրադարձել են ընթացիկ և մեկնարկելիք ծրագրերին
00:15
ՌԴ և Չինաստանի ղեկավարները համատեղ երկու փաստաթուղթ են ստորագրել
Տիգրանաշենի ոլորաններում ձորը գլորված բեռնատարի վարորդը մահացել է
Լավրովի սպառնալիքները առարկայացան․ կա մեկ հայ գերեվարված՝ Սև լճի հատվածում
Մտքեր են փոխանակել Հայաստանում կապիտալի շուկայի զարգացման վերաբերյալ
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ կուսակցության վարչության նիստ
Ռուս-ադրբեջանական արշավը՝ ԵՄ դիտորդության դեմ
Տարոն Միրոյանն ու Դավիթ Դալլաքյանը հարցաքննվել և ազատ են արձակվել
23:10
«Չինաստանը Ռուսաստանին ռազմական հանցագործությունների դիվանագիտական ​​ծածկոց է ապահովում». Բլինքեն
Թուրքիան «պլստու՞մ» է չին-ռուսական ծրագրերից․ Էրդողանը հայտարարել է
23:00
ԵՄ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել Վրաստանի ու Մոլդովայի ռուսամետ օլիգարխների դեմ
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Նորիկ Սարգսյանը նշանակվել է Ճանապարհային ոստիկանության պետ
Թուրքիայի դերի թուլացումը Հրվ. Կովկասում հզորացնելու է Արևմուտքի դերը

ՌԴ–ում գարնանային զորակոչը կարող Է անցկացվել խառը համակարգով՝ ընդգրկելով 18-ից 30 տարեկան քաղաքացիներին

Ռուսաստանում զորակոչային տարիքի նոր համակարգին անցումը կարող է սկսվել արդեն գարնանային զորակոչից: Այս մասին «Парламентская газета» պարբերականին հարցազրույցում հայտնել է Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրեյ Կարտապոլովը:

«Մինչև գարնանային զորակոչի մեկնարկը յուրաքանչյուր զինկոմիսարիատ պետք է պարզի, թե քանի մարդ է համապատասխանում նոր պահանջներին: Իսկ հետո այդ տվյալները հարկավոր է համապատասխանեցնել մարտական ​​առաջադրանքին», – ասել է Կարտապոլովը ։ Նա հայտնել է, որ սկզբնական շրջանում կզորակոչեն խառը ձևով, այսինքն՝ 18-ից 30 տարեկաններին։ Իսկ ամբողջական անցումը նոր համակարգին, որի դեպքում զորակոչի նվազագույն տարիքը կազմելու Է 21, իսկ առավելագույնը՝ 30, կտևի մեկից երեք տարի, ասել է Դումայի պաշտպանության հանձնաժողովի ղեկավարը։

«Մի շարք փոփոխություններ կպահանջվեն գործող օրենսդրության մեջ, մասնավորապես, «Զինապարտության և զինվորական ծառայության մասին» օրենքում», – նշել է Կարտապոլովը։ Ներկայում ժամկետային զինծառայության կարող են զորակոչվել 18-ից 27 տարեկան արական սեռի քաղաքացիները։ Իր հերթին ,Интерфаксե գործակալությունը հիշեցնում է, որ անցյալ տարվա դեկտեմբերի 21-ին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն գերատեսչության կոլեգիայի նիստում հայտարարել Էր ժամկետային զինծառայության զորակոչի տարիքային սահմանները փոխելու պլանների մասին։

«Զինված ուժերը համալրելիս քաղաքացիների զորակոչի տարիքն աստիճանաբար 18-ից հասցնել 21-ի, իսկ առավելագույնը հասցնել 30-ի», – ասել Էր նախարարը։ Նա հայտնել էր նաև, որ պլանավորվում է «ապահովել քաղաքացիների ցանկությամբ ծառայության առաջին օրվանից պայմանագրային զինծառայության անցնելու հնարավորությունը»։ Ավելի վաղ՝ 2022 թ. դեկտեմբերի 17-ին, Մոսկվայի մարզի զինվորական կոմիսար Ալեքսեյ Աստախովը հայտարարել էր, որ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերում զինվորական ծառայության ժամկետի ավելացում չի նախատեսվում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում