Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Վաշինգտոնի բազմիմաստ հորդորը Երևանին ու Բաքվին

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քարեն Դոնֆրիդը Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներին կոչ է արել անհապաղ բանակցություն սկսել Լաչինի միջանցքի ապարգելափակման շուրջ, միջանցքով տեղաշարժը վերականգնելու համար: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարությունը, հայտնելով, որ Դոնֆրիդը օրերս հեռախոսազրույցներ է ունեցել Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ: «Պետքարտուղարի տեղակալ Դոնֆրիդը հորդորել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանին ու Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին անհապաղ ներգրավվել բանակցություններում՝ դիվանագիտական լուծում գտնելու նպատակով՝ Լաչինի միջանցքով տեղաշարժը հնարավոր դարձնելու համար: Նա կոչ է արել երկու արտգործնախարարներին կրկին ներգրավվել՝ կայուն խաղաղությանը հասնելու գործընթացում», ասվում է պետքարտուղարության հայտարարության մեջ: Փաստացի, ԱՄՆ պետքարտուղարությունը իր հայտարարությամբ ընդգծում է, որ խնդիրը պետք է լուծվի բանակցությամբ, ասել կուզի՝ նաև Ադրբեջանի մոտեցումները հաշվի առնելով:

Ինչպես միշտ անորոշ է, կամ անհայտ, թե ԱՄՆ Ադրբեջանի ո՞ր մոտեցումներն է դիտարկում հաշվի առնելիք, թեև հրապարակային առումով, ինչպես ցանկացած միջնորդ, այդպես էլ ԱՄՆ հայտարարում կամ ազդարարում է, որ կողմերն իրենք պետք է գան համաձայնության որևէ հարցում: Ասել կուզի, միջնորդները չեն պարտադրում, այլ այսպես ասած «նախանշում» են միջավայրը: Բայց, հասկանալի է, որ միջնորդությունը բարեգործություն չէ և միջավայրեր նախանշվում են ռազմավարական, ռազմա-քաղաքական ազդեցության համար պայքարի շահերից ելնելով: Ըստ այդմ, աներկբա է, որ միջնորդներն ունեն պատկերացումների իրենց բովանդակային շրջանակը, որը իհարկե չեն բարձրաձայնում դիվանագիտորեն, սակայն որին ձգտում են իրենց միջնորդությամբ:

Այդ իմաստով, Դոնֆրիդն արե՞լ է առաջարկ Միրզոյանին ու Բայրամովին: Որովհետև, եթե դա չկա, ապա բանակցությունը մտնելու է փակուղի, քանի որ այդպիսի առաջարկի բացակայությունը կողմերին թողնելու է սեփական դիրքի պնդման մակարդակում, իսկ այդ առումով Ադրբեջանի հավակնոտությունն ու ագրեսիվությունը առավել քան ակնառու դրսևորվեց Ալիևի հունվարի 10-ի ասուլիսում: Այդպիսով, Միացյալ Նահանգների հորդորը՝ Երևանին ու Բաքվին, անհապաղ ներգրավվել բանակցություններում և այդ կերպ լուծել Լաչինի միջանցքի հարցը, հնչում է կարծես թե կարևոր ու անհրաժեշտ, սակայն առաջացնում հարցեր, քանի որ այն իր տողատակում պարունակում է Լաչինի հարցում Բաքվի գործողությունը լեգիտիմացնող ասպեկտ, եթե հորդորը հնչում է հավասարապես երկու կողմին: Այն դեպքում, երբ ճգնաժամը ստեղծվել է մի կողմի պարտավորությունը խախտելու հետևանքով: Թե՞ Վաշինգտոնը համարում է, որ պարտավորություն ունի նաև մյուս կողմը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում