Պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտը (ISW) կարծում է, որ ՌԴ բանակը դեռ չի կարողացել գրավել Դոնեցկի մարզի Սոլեդար քաղաքը, չնայած այդ մասին հայտնում են ռուսական շատ աղբյուրներ:
ISW-ի փորձագետները նաև մանրամասն վերլուծում են Ուկրաինայում ՌԴ զորքերի հրամանատար, ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի նշանակումը ։
Նրանց կարծիքով՝ այդ որոշումը կոչված է լուծելու Կրեմլի երկու գլխավոր խնդիր
փորձելով բարելավել հրամանատարական համակարգը՝ սկսել արդյունավետ ռազմական գործողություններ
ամրապնդել ՊՆ դիրքերը ռազմական ապապետական միավորումների աճող ազդեցության ֆոնին, ինչպիսին է Եվգենի Պրիգոժինի «Վագներ»-ը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավանաբար, պլանավորում է նոր հարձակումներ և չի հրաժարվել Ուկրաինայում պատերազմի մաքսիմալիստական խնդիրներից: