Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտի տեղեկացմամբ, առատ ձյան և սառնամանիքի պատճառով միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում արգելվում է կցորդներով և կիսակցորդներով տրանսպորտային միջոցների տեղաշարժը: Մնացած բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է:
Ճանապարհն այդ տրանսպորտային միջոցների համար փակ կլինի մինչև լինի հատուկ կարգադրություն։