
Ռուսաստանում հայտնաբերվել է օմիկրոնի նոր շտամով՝ XBB 1.5 «Կրակեն» շտամով վարակվելու առաջին դեպքը։ Այս մասին հայտնում է ռուսական «Ռոսպոտրեբնադզորի» մամուլի ծառայությունը։
«Կրակենով» վարակվելու առաջին դեպքը գրանցվել է Պենզայի շրջանում՝ SARS-CoV-2 գենոմների սեկվենավորման տվյալների մոնիթորինգի շրջանակներում»,-ասել են գերատեսչությունում։
Ռոսպոտրեբնադզորն ընդգծել է, որ այլ գերատեսչությունների հետ շարունակում են կորոնավիրուսի տարբերակների շրջանառության մշտական մոնիտորինգը։