Ռուսաստանի Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հատուկ ռազմական գործողության գոտում Միացյալ ուժերի խմբի հրամանատար է նշանակել ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովին, փոխանցում է РИА Новости-ն։
Նշվում է, որ ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար Օլեգ Սալյուկովը, Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ալեքսեյ Կիմը և օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատար Սերգեյ Սուրովիկինը, ով նախկինում զբաղեցրել է ԶՈւ հրամանատարի պաշտոնը, կլինեն Գերասիմովի տեղակալները։
Գերատեսչությունում ընդգծել են, որ հատուկ գործողության շրջանակներում հրամանատարության մակարդակի բարձրացումը կապված է լուծելիք խնդիրների մասշտաբների ընդլայնման հետ։