Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Անհայտ անձն ինքնաշեն նռնակ է նետել ոստիկանության Վարդենիսի բաժնի ուղղությամբ։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, , բարեբախտաբար, պայթյունի հետևանքով տուժածներ չկան, սակայն ոստիկանության Վարդենիսի բաժնի շենքին պատճառվել է նյութական վնաս։
Այս պահին տեղում աշխատում են իրավապահները։ Քննիչների հետ տեղում աշխատում են նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության փորձաքրեագետները։
Ստեղծվել է օպերատիվ խումբ, ովքեր պարզում են՝ ով և ինչ հանգամանքներում է ինքնաշեն նռնակը նետել։