ԱՄՆ-ն Ռուսաստանի դիրքերի թուլացումը ռեգիոնում տեսնում է ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորմամբ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:
Նրա խոսքով` ՌԴ-ի դիրքերը թուլանում են. «Թուրքիան միտումնավոր քայլեր է մշակում` ՌԴ-ին տարածաշրջանից դուրս մղելու համար: Այսօրվա թուլացող Ռուսաստանը Թուրքիայի շահերից է բխում և Անկարան օգտվում է դրանից»: