Փաշինյանը 91 թվականի հանրաքվեն կասկածի տակ դրեց: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱՀ ԱԺ«Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը:
Նրա խոսքով՝ Մադրիդյան սկզբունքների մասին է խոսվում, որոնք փաստացի փաստաթղթի չեն վերածվել․ «Փաշինյանի ասածով ստացվում է՝ 30 տարվա մեր պայքարը անհիմն է եղել: Թեզը, որ բոլոր պետությունները Արցախը ճանաչում են Ադրբեջանի մաս, անընդունելի է: ԽՍՀՄ-ից անկախացած Ադրբեջանի հանրապետության մաս Արցախի հանրապետությունը երբեք չի կազմել»: