Thursday, 30 03 2023
18:25
ԵՄ-ի բարգավաճումն ու անվտանգությունը կախված կլինեն Չինաստանի հետ հարաբերություններից. Ուրսուլա ֆոն դեր Լայեն
Սա միակ ճանապարհն էր, որի միջոցով հնարավոր էր լինում դեղորայք հասցնել․ Ադրբեջանը գնալով սեղմում է օղակը
Երևանի ու Մոսկվայի միջև Հռոմի ստատուտի թեմայով քննարկումներ են ընթանում. Զախարովա
18:03
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
18:00
Օտարերկրյա ընկերությունները դադարեցնում են նավթի արդյունահանումն Իրաքյան Քրդստանում
Լավրովը հաջորդ շաբաթ Թուրքիա այցի ընթացքում կքննարկի նաև Լեռնային Ղարաբաղի հարցը
17:40
Չինաստանի վարչապետը նախազգուշացրել է Ասիայում «քաոսի և հակամարտությունների» վտանգի մասին
Րաֆֆու փողոցում բռնկված հրդեհը մարվել է
Վահան Քերոբյանը ընդունել է ՀՀ-ում Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարին
Մհեր Գրիգորյանն ընդունել է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության Եվրոպայի և Հյուսիսատլանտյան տարածաշրջանի գրասենյակի տնօրենին
17:08
Եղանակը Հայաստանում – ՄԱՐՏ 31, 2023
17:00
Ֆիլիպիններում լաստանավի վրա բռնկված հրդեհը 31 մարդու կյանք է խլել
16:50
Ավստրիայի ընդդիմությունը լքել է խորհրդարանի դահլիճը՝ ի նշան բողոքի Զելենսկիի ելույթի դեմ
Ադրբեջանն ու Իսրայելը համատեղ դրոններ են արտադրում
Բարդ իրավիճակ է, բայց կան Ադրբեջանի գործողությունները զսպելու օբյեկտիվ հնարավորություններ
«Հայաստանը պետք է ամբողջությամբ դուրս բերի իր ուժերը Ադրբեջանի տարածքից». Ադրբեջանի ԱԳՆ
«Ադրբեջանը վճռական է ծագումով հայ բնակիչների վերաինտեգրման հարցում». Բայրամով
16:00
Ուկրաինան ԱՄՆ-ից 1,25 մլրդ դոլարի չափով հերթական դրամաշնորհն է ստացել` ուղղված պետբյուջեի աջակցությանը
15:50
Բրազիլիայի նախկին նախագահ Բոլսոնարուն հրաժարվել Է գլխավորել ընդդիմությունը
Գործը ուղղորդված է․ Փաշինյանը դեռ պետք է ապացուցի, որ բենզինից է․ կացարանում զոհված զինվորի պապիկ
15:37
ՌԴ-ի, ՉԺՀ-ի և Իրանի զորավարժությունները ներդրում են կատարել տարածաշրջանի անվտանգության ամրապնդման գործում. Չինաստանի ՊՆ
Վաղը ձյուն կտեղա ՀՀ գրեթե ողջ տարածքում
Ղազախստանի խորհրդարանը հաստատել է Ալիխան Սմաիլովի թեկնածությունը վարչապետի պաշտոնում
Շառլ Միշելն ավելացրե՞լ, թե՞ նվազեցրել է Հայաստանի վարչապետի հույսը
Հայտնաբերվել է ապօրինի ավազի հանք
Ուղիղ․ Հրդեհից զոհված 15 զինծառայողների հարազատները հանդիպում են զինդատախազի հետ
Ռոսսելխոզնադզորի ուսումնասիրությունները քաղաքական ենթատեքստ չունեն. Քերոբյան
Արցախը գերեվարված է. Մեծ Բրիտանիայի հայ համայնքը մտահոգված է՝ հերթը կհասնի Հայաստանին
Ալեն Սիմոնյանի աշխատանքային այցը Գերմանիա ամփոփվել է հայ համայնքի հետ հանդիպմամբ
ԱՄՆ-ն ու Իսրայելը Իրանի դեմ հարձակում իրականացնելու հարցում տարակարծիք են. այդ սցենարի դեպքում կտուժի նաև Հայաստանը

Արցախի ԱԽ-ին ոչ ոք չի լիազորել, որ արտաքին ուղեգիծ պարտադրի Հայաստանին, պաշտոնական Երևանին և ամբողջ հայ ժողովրդին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը։

 Պարոն Աթանեսյան, Արցախի անվտանգության խորհուրդը նիստ է գումարել, որից հետո հայտարարություն տարածել, որտեղ նշվում է «Գիտակցում ենք բոլոր այն հետևանքները, որոնք բխում են մեր որդեգրած քաղաքական գծից և վերահաստատում ենք մեր դիրքորոշումն առ այն, որ Արցախի ինքնիշխանությունը և պատմական հայրենիքում ազատ ու անկախ ապրելու իրավունքը բացարձակ արժեքներ են: Որևէ պարտադրանք կամ սպառնալիք չի կարող մեզ հետ պահել պայքարը շարունակելու մեր կայացրած որոշումից»։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը։

-Ինձ համար սկզբունքայինը նախագահ Արայիկ Հարությունյանի գրառումն է։ Իհարկե, հարց է, թե ինչո՞ւ Անվտանգության խորհրդի հայտարության և նախագահի գրառման շեշտադրումները նույնական չեն, բայց դա, կարծում եմ, հաղթահարելի է։ Իսկ նախագահը խոսել է փոխըմբռնման հասնելու մասին։

-Պարոն Աթանեսյան, սա նշանակո՞ւմ է արդյոք, որ կա անհամաձայնություն նախագահի և ԱԽի միջև։

-Ենթադրություններ ինձ թույլ չեմ տա։ Ես արձանագրեցի փաստը։

-Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար նշանակվեց Սերգեյ Ղազարյանը։ Ինչպե՞ս եք գնահատում այս փոփոխությունը, թեև մինչ այս խոսվում էր այն մասին, որ ԱԳ նախարարը կվերանշանակվի։

-Հիմնավորումը նշանակում կատարողի իրավասությունն է։ Սերգեյ Ղազարյանին գիտեմ ԱԺ-ում համատեղ աշխատանքից, նա իմ տեղակալն է եղել արտաքին հարաբերությունների հանձնաժողովում։ Նրան գիտեմ որպես կայուն համոզմունքների և քաղաքագիտական խոր ընկալումների տեր, պրոֆեսիոնալ կրթություն ստացած մարդու և կարող եմ ողջունել շատ բարդ իրավիճակում նման պատասխանատվություն ստանձնելու նրա վճռականությունը և հաջողություններ մաղթել՝ պատրաստակամ լինելով հնարավոր բոլոր միջոցներով օժանդակել իրեն։

-Արցախի ԱԽ հայտարարությունում նաև նշվում է, որ ՀՀ վարչապետի հնչեցրած մի շարք տեսակետներ առաջացրել են մտահոգություններ: Ինչպե՞ս եք գնահատում այս անհամաձայնությունը:

-Արցախի Անվտանգության խորհուրդը ճակատագրական նշանակության հայտարարություն է ընդունել՝ իր գործն է։ Թող 120 հազար մարդու բացատրի, հիմնավորի։ Թող ԱԽ բոլոր անդամները և քաղաքական կոչված ուժերի առաջնորդները հռոմեական գլադիատորի կեցվածքով դուրս գան և «բազկամարտի բռնվեն»։ Բայց Արցախի ԱԽ-ին ոչ ոք չի լիազորել, որ արտաքին քաղաքական ուղեգիծ պարտադրի Հայաստանին, պաշտոնական Երևանին և ամբողջ հայ ժողովրդին։ Կամավոր նահատակությունը մարդու անձնական որոշման խնդիր է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում