Բլոկադան կազմակերպել է ՌԴ-ն․ Արցախը թող ճշգրտի իրական հասցեատիրոջը ու շարժվի առաջ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՔԺԿ առաջնորդ Լևոն Շիրինյանը:
Շիրինյանը կարծում է, որ եթե Ստեփանակերտից համազգային խնդիրներից են խոսում,ուրեմն բաց տեքստով ճնշումներ չպետք է գործադրեն ՀՀ վրա․ «Հայտարարում եմ՝ բլոկադան կազմակերպել է Ռուսաստանը: Արցախը թող ճշգրտի իրական հասցեատիրոջը, թիրախը փոխի ու շարժվի առաջ: Արցախը ուզում է մեզ ներքաշել պուտլերի նախագծի մեջ, մեզ էլ պատանդ սարքել: Արցախում ուզում են Լավրովի պլանը իրագործել, բայց չի ստացվի»: