Նախագահ Վլադիմիր Զելենսկին քաղաքացիությունից զրկել է Ուկրաինայի չորս պատգամավորի՝ Վիկտոր Մեդվեդչուկին, Տարաս Կոզակին, Անդրեյ Դերկաչին և Ռենատ Կուզմինին։ Այս մասին ասվում է պետության ղեկավարի ուղերձում։
«Այն նյութերի հիման վրա, որոնք պատրաստվել են ՈՒԱԾ-ի և պետական միգրացիոն ծառայության կողմից, որոշում եմ կայացրել դադարեցնել չորս անձանց՝ Դերկաչ Անդրեյ Լեոնիդովիչի, Մեդվեդչուկ Վիկտոր Վլադիմիրովիչի, Կոզակ Տարաս Ռոմանովիչի և Կուզմին Ռենատ Ռավիլևիչի քաղաքացիությունը»,-հայտարարել է նա: