
Իրանի կենտրոնական և հյուսիսային շրջաններում ձյան առատ տեղումներով ցուրտ եղանակ է։
Ինչպես հայտնել Է «Fars» գործակալությունը, Սերաբ քաղաքում (Արևելյան Ադրբեջան նահանգ) գրանցվել է ըստ Ցելսիուսի -27 աստիճան, Զենջանում՝ համանուն նահանգի վարչական կենտրոնում, -12 աստիճան, ձմռան սկզբից ի վեր ամենացուրտ օրն է ունեցել նաև Թեհրանը: