Tuesday, 23 04 2024
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան

Իրանը շարունակում է ՀՕՊ համակարգի ցանց կառուցել Սիրիայում, Իսրայելը շարունակում է գնդակոծել դրանք. Newsweek

Իրանը շարունակում է ակտիվորեն ընդլայնել իր հակաօդային պաշտպանության համակարգերի ցանցը Սիրիայում, մինչ Իսրայելը փորձում է խափանել այդ ծրագիրը պարբերական ավիահարվածների միջոցով: Այս մասին հաղորդում է ամերիկյան Newsweek շաբաթաթերթը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի դաշնակից երկրներից մեկի հետախուզության աղբյուրին։

Հրատարակությունը նշում է, որ Սիրիայում իսրայելական ավիահարվածները սկսվել են 2017 թ.-ի վերջին, երբ իրանական ուժերը սկսեցին ամրապնդվել այնտեղ: Newsweek-ի զրուցակցի տվյալներով՝ Իրանը վերջին երկու տարիներին Սիրիայում տասնյակ միլիոն դոլար արժողությամբ հակաօդային պաշտպանության համակարգեր տեղակայելու ռազմավարություն է որդեգրել։ Ըստ աղբյուրի՝ այս կերպ Թեհրանը մտադիր է «դիմակայել Իսրայելի ավիահարվածներին»։

«Այդ մարտական ​​հնարավորությունների տարածումն իրականացվում է սիրիական բանակի հետ համատեղ նախագծի շրջանակներում և, հնարավոր է, նույնիսկ նպատակ ունի թույլ տալ Իրանին Սիրիայի տարածքում անկախ կերպով գործարկել ՀՕՊ համակարգերը: Բացի դրանից, իրանցիները սիրիացիներին օգնել են արդիականացնել իրենց ռադիոտեղորոշման համակարգերը՝ հայտնաբերելու և կանխելու իսրայելական գրոհները, որոնք ուղղված են գլխավորապես Սիրիայում իրանական օբյեկտների դեմ», – նշել է աղբյուրը:

Պարբերականի զրուցակցի պնդմամբ՝ Իրանը Սիրիայում տեղակայում է Sayyad 4 B պինդ վառելիքով աշխատող հրթիռային շարժիչ՝ համակցված Bavar-373 զենիթահրթիռային համակարգի հետ, որը նախատեսված է ավելի քան 300 կմ հեռավորության վրա գտնվող օդային թիրախների խոցման համար։ Աղբյուրը պնդում է, որ Իսրայելը վերջին երկու տարվա ընթացքում յոթ հարված է հասցրել Սիրիայում իրանական հակաօդային պաշտպանության աճող ցանցին։ Դրանցից վերջին երկուսը տեղի են ունեցել 2022 թ.-ի նոյեմբերին և դեկտեմբերին սիրիական Հոմս քաղաքում։

Սիրիայի կառավարությունը ավիահարվածների համար բացահայտ կերպով մեղադրել է Իսրայելին:

Ըստ սիրիական ԶԼՄ-ների՝ հարվածների հետևանքով սպանվել և վիրավորվել են սիրիացի զինվորականներ և քաղաքացիական անձինք: Հրատարակության զրուցակիցը նաև հայտնել է, որ Սիրիայում իսրայելական ավիահարվածների հետևանքով վերջին մի քանի տարվա ընթացքում 10 իրանցի է զոհվել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում