Ալիևի ու Փաշինյանի հայտարարությունները նոր չէին, բայց փոխվել է իրավիճակը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արեգ Քոչինյանը:
Քոչինյանը կարծում է, որ խաղադրույքների բարձրացում է, կողմերը անփոփոխ դիրքորոշում են հայտնում․«Փաշինյանը որևէ նոր բան չի ասել, բայց մարդիկ, որ չեն ուզում առերեսվել իրականության հետ՝ նրանց համար ասելիքը նոր է:Այս պայմաններում միջազգային հանրությանը դիմել ինքնանպատակ է: Արցախահայության համար կա երկու տարբերակ: Հայաստանը պետք է ունենա պլան Բ՝ արցախահայության անվտանգության ապահովումը ոչ Արցախում»: