ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Դավիթ Ստեփանյանը կարծում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսի մեսիջները նոր չէին, կրկնվում էին:
Ըստ փորձագետի` իրավիճակը Արցախի շուրջ գնալով տարօրինակ ու բարդ է դառնում. «Արցախում եռիշխանություն է. իշխանության համար պայքար է ընթանում երեք հոգու միջև: Անհասկանալի է` ինչով է Ռուբեն Վարդանյանը զբաղվում, ում շահերն է սպասարկում: Տպավորություն է` Արցախի իշխանությունը փորձում է համակերպվել այս իրավիճակի հետ: Արցախը քայլեր չի անում, որ աշխարհին ապացուցի` գտնվում է 100 տոկոսանոց բլոկադայի մեջ ու հումանիտար աղետի շեմին»: