Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Պերուի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել Դինա Բոլուարտեի նկատմամբ

Պերուի գլխավոր դատախազությունը նախաքննություն կանցկացնի նախագահ Դինա Բոլուարտեի նկատմամբ. հակակառավարական բողոքի ակցիաների ընթացքում ցուցարարների մահվան պատճառով նրան կասկածում են ցեղասպանության մեջ։ Այս մասին հայտնում Է ТАСС գործակալությանը։

«Նախաքննությունը կապված է այնպիսի հանցագործությունների ենթադրյալ կատարման հետ, ինչպիսիք են ցեղասպանությունը, սպանությունը և առողջությանը ծանր վնաս պատճառելը, որոնք կատարվել են 2022 թվականի դեկտեմբերին և 2023 թվականի հունվարին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ Ապուրիմակի, Լիբերտադի, Պունոյի, Խունինի, Արեկիպայի և Այակուչոյի շրջաններում», – նշված է գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Twitter-ում: Ավելի վաղ Պերուի գլխավոր դատախազությունը և դրա ղեկավար Պատրիսիա Բենավիդեսը հայտնել էին նախագահի նկատմամբ երկու նախաքննություն սկսելու մասին՝ չհստակեցնելով, թե ինչ հանցագործությունների մեջ է նա կասկածվում։

Գերատեսչությունը հայտնել է, որ բացի Բոլուարտեից, կասկածյալների թվում են նաև վարչապետ Ալբերտո Օտարոլան, ներքին գործերի նախարար Վիկտոր Ռոխասը, պաշտպանության նախարար Խորխե Չավեսը, ինչպես նաև նախկին վարչապետ Պեդրո Անգուլոն և ներքին գործերի նախկին նախարար Սեզար Սերվանտեսը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, օրերս առնվազն 17 մարդ է զոհվել, 52-ը՝ վիրավորվել Պերուի Խուլյակա քաղաքում բողոքի հակակառավարական ցույցերի ընթացքում: 2022 թվականի դեկտեմբերի 7-ին նախագահ Պեդրո Կաստիլիոյին իշխանությունից հեռացնելուց հետո Պերուում սկսվեցին լայնածավալ բողոքի ցույցեր։

Դրանց մասնակիցները փակել են ճանապարհները, գրավել օդանավակայաններ, գրոհել իշխանության մարմինների և ուժային կառույցների շենքերը։ Անցյալ տարվա դեկտեմբերին տեղի ունեցած բախումների ընթացքում զոհվել է մոտ 30 մարդ, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում